National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.10.2012
ԱԺ փոխնախագահը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահի հետ
1 / 1

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Պրշեմիսլ Սոբոտկայի հետ, որի ընթացքում իր եւ ՀՀ Ազգային ժողովի անունից գոհունակություն է հայտնել ՉՀ Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով ընդունած դիպուկ եւ արդարացի բանաձեւի կապակցությամբ: Կարեւորելով չեխ գործընկերների այս քայլը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ այն իրերն իրենց անուններով կոչելու եւս մեկ դրսեւորում է: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունն այսուհետ եւս կլինի արդյունավետ եւ շարունակական:

Պրշեմիսլ Սոբոտկան նշել է, որ ՉՀ խորհրդարանում մեծապես կարեւորում են մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը: Նա պատրաստակամություն է հայտնել ավելի խորացնելու Հայաստան-Չեխիա միջխորհրդարանական հարաբերությունները:

Կողմերը խորհրդանշական են համարել, որ այս բանաձեւն ընդունվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Չեխիայի խորհրդարան կատարելիք այցի նախօրեին: 


29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am