National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
17.10.2012
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկվեց «Մեծահասակների կրթության մասին», «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» եւ «Արտադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու հարցը:

Նախագծերի համահեղինակ Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ «Մեծահասակների կրթության մասին» եւ «Արտադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքների նախագծերը, կրթության եւ գիտության նախարարության հետ ձեռք բերված համաձայնությամբ, կվերանայվեն եւ նորից կներկայացվեն համատեղ աշխատանքից հետո: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ առաջարկել է վերանայել «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հեղինակի առաջարկով հանձնաժողովը որոշեց մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգել նիստի օրակարգում ընդգրկված երեք նախագծերի քննարկումը:

Պատգամավորները քննարկեցին նաեւ այլ հարցեր:

Արտակ Դավթյանն առաջարկեց նոյեմբերին անցկացնել խորհրդարանական լսումներ՝ բռնության, ագրեսիայի, դաժանության եւ քաղաքացիների վրա բացասական ներգործություն ունեցող երեւույթների լուսաբանումը ԶԼՄ-ներում թեմայով:  Հանձնաժողովի նախագահի առաջարկով՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մշակած չափորոշիչների հիման վրա լսումներից հետո կմշակվի եւ շրջանառության մեջ կդրվի օրենսդրական նախաձեռնություն:

Արտակ Դավթյանն առաջարկեց այլ հանձնաժողովների հետ միասին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ կազմակերպել երեխաների պաշտպանության, ներառական կրթության խնդիրներին նվիրված արտագնա նիստ, որին մասնակցելու հրավեր կուղարկվի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործընկերներին:

Հանձնաժողովի նախագահի մյուս առաջարկը վերաբերում էր հանձնաժողովի՝ Շուշիում արտագնա նիստ անցկացնելուն:

Հանձնաժողովի անդամներն ընդունեցին բոլոր առաջարկները:  




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am