National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.10.2012
Ազգային ժողովում հյուրընկալվեցին սփյուռքահայ լրագրողները
1 / 8

Հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվեցին «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցները: Խորհրդարանի նիստերի դահլիճում հյուրերը հանդիպում ունեցան ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովի հետ: Ողջունելով սփյուռքահայ լրագրողների այցը խորհրդարան` Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածաքն ու օրենսդիր մարմնի գործունեության ուղղությունները: Նա մեծապես կարեւորեց լրագրողների համահայկական համաժողովի կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս գտնել հայկական տեղեկատվական դաշտի համագործակցության հնարավորություններն ու եղանակները: ԱԺ փոխնախագահն ընդգծեց այն նշանակալի դերակատարությունը, որ ունեն Սփյուռքի լրատվամիջոցներն ազգային ոգու, լեզվի ու մշակույթի պահպանման, համահայկական խնդիրները նաեւ միջազգային հանրությանը պատշաճ կերպով ներկայացնելու հարցում:

ԱԺ փոխնախագահը պատասխանեց սփյուռքահայ լրագրողների հարցերին:

Հյուրերը շրջեցին ԱԺ սրահներում, ծանոթացան խորհրդարանական առօրյային: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am