National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.09.2012
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկեց 2011 թվականի սեպտեմբերի 3-ին Դուշանբեում ստորագրված «Օդանավի զավթման մասին տեղեկություն ստանալու դեպքում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահների գործողությունների կազմակերպման մասին» համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Նա նշեց, որ համաձայնագրի նպատակն է ապահովել օդային տարածքի անվտանգ օգտագործման, ահաբեկչության հակադրման եւ օդանավի զավթման մասին տեղեկություն ստանալու դեպքում ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահների գործողությունների կազմակերպման միասնական մոտեցում:

Արա Նազարյանը ներկայացրեց նաեւ 2011 թվականի սեպտեմբերի 3-ին Դուշանբեում ստորագրված «1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների  ժողովուրդների արիության եւ հերոսության հիշատակը հավերժացնելու մասին» համաձայնագիրը, որով կողմերը համաձայնեցված միջոցառումներ են նախաձեռնելու` զարգացնելով Հայրենական մեծ պատերազմում ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների արիության եւ հերոսության հիշատակի հավերժացման գործում մարդասիրական համագործակցությունը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց 2010 թվականի նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման եւ դրանց հետագա զարգացման ու օգտագործման գործում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի նպատակն է ԱՊՀ մասնակից պետություններում ստեղծել համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգեր` բնակչությանը ցուցաբերելով որակյալ եւ հանրամատչելի բժշկական օգնություն:

Հանձնաժողովը քննարկեց 2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագիրը, որը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նա նշեց, որ պայմանագրի նպատակն է ստեղծել ազատ  առեւտրի գոտի, որը կնպաստի ապրանքների ազատ տեղաշարժմանը, ինչպես նաեւ սահմանել առեւտրային ռեժիմի առանձնահատկությունները եւ կարգավորել դրա կիրառման հետ կապված հարաբերությունները:

Տիգրան Դավթյանը ներկայացրեց նաեւ 2010 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ստորագրված «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար միջազգային գիտահետազոտական կենտրոն ստեղծելու մասին» բազմակողմ համաձայնագիրը, որի նպատակն է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար ստեղծել միջազգային գիտահետազոտական կենտրոն` կիրառելով վերջինիս բարձրորակ հետազոտության արդյունքները:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց 2011 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությունը, որով հստակեցվում է ՀԱՊԿ կանոնադրության 7-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված` ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներում կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների զորքերի խմբավորումների, ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին որոշումների ընդունման մեխանիզմը:

ՀՀ կառավությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրեց 1973 թվականի մայիսի 18-ին Կիոտոյում ստորագրված «Մաքսային ընթացակարգերի պարզեցման եւ ներդաշնակեցման մասին» միջազգային կոնվենցիան, որի նպատակն է նպաստել առեւտրի եւ փոխանակումների զարգացմանը` պարզեցնելով եւ ներդաշնակեցնելով մաքսային ընթացակարգերն ու գործելակերպը, խթանելով միջազգային համագործակցությունը:

2008 թվականի նոյեմբերի 14-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգերի ստեղծման եւ դրանց հետագա զարգացման ու կիրառման շուրջ համագործակցության մասին» համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը: Նշվեց, որ համաձայնագրի նպատակն է մարդու եւ քաղաքացու անձնական տվյալները մշակելիս ներդաշնակեցնել նրա իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունն ապահովող նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգերի ստեղծման գործընթացը:

2011 թվականի հոկտեմբերի 24-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին» 1996 թվականի դեկտեմբերի 28-ի համաձայնագրում եւ նրան կից արձանագրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Նա տեղեկացրեց, որ արձանագրության նպատակն է փոփոխություններ եւ լրացումներ կատարել 1996 թ. դեկտեմբերի 28-ի համաձայնագրում եւ նրան կից արձանագրությունում` հաշվի առնելով պայմանավորվող պետություններում տեղի ունեցած տնտեսական եւ իրավական փոփոխությունները:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը ներկայացրեց 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Քուվեյթի պետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը, որի նպատակն է խթանել երկու կողմերի միջեւ օդային հաղորդակցությունների զարգացումը` նպաստելով այս բնագավառում միջազգային համագործակցությանը:

Պատգամավորները քննարկեցին նաեւ 2005 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխությունը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Նա նշեց, որ կոնվենցիայի փոփոխության վավերացումը ՀՀ-ին հնարավորություն կտա միջուկային տեղակայանքների նկատմամբ կիրառել ֆիզիկական պաշտպանության ընդհանուր սկզբունքները:   

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:
 


07.06.2024
Նախատեսվում է ստեղծել Ոստիկանության գվարդիա
Նախատեսվում է հստակեցնել Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, որն այլեւս չի դիտարկվելու այլ զորքի կարգավիճակում: Թե' խաղաղ, թե' պատերազմական դրությունների ժամանակ գվարդիան կգտնվի ՆԳՆ ընդհանուր համակարգման եւ ոստիկանապետի անմիջական համակարգման ներքո: «Ոստիկանության գվարդիայի մասին» եւ կից ներկայացված...

07.06.2024
Նախատեսվում է մի շարք կազմակերպությունների եւ տնտեսավարողների համար սահմանել պարտականություն` շինության մուտքը եւ բոլոր կողմերը դրսից ապահովվելու տեսահսկման համակարգերով
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է մի շարք կազմակերպությունների եւ տնտեսավարողների համար սահմանել պարտականություն` շինության մուտքը եւ բոլոր կողմերը դրսից ապահովվելու տեսահսկման համակարգերով. ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ...

07.06.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում ...

07.06.2024
Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության խորացմանն առնչվող համաձայնագիրն արժանացել է հանձնաժողովի հավանությանը
Համաձայնագրի նպատակն է ընդլայնել եւ խորացնել երկու երկրների միջեւ առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը. տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Հ...

07.06.2024
Քննարկվել է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող լրացումը
ՀՀ ներքին գործերի նախարարությունը դեռ տասնամյակներ առաջ իր կազմում ձեւավորել է փորձաքրեագիտական վարչություն, որն այսօր էլ գործում է: Վարչության ձեւավորման նպատակն է եղել աջակցել նախաքննությանը եւ հետաքննությանը: Քրեական դատավարության օրենսդրության զարգացման պայմաններում Ներքին գործերի նախարարություն...

07.06.2024
Նոր կարգավորումները միտված են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը
Օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների իրացմանը: 2023 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված օրենքով սահմանված ժամկետում դիմում ներկայացնելու եւ իրավաբանական անձի գրանցումը նաեւ ՀՀ-ում ճանաչելու հնարավորություն էր տրվում: ...

07.06.2024
Նոր կարգավորմամբ ընտրողները հանրամատչելի, հրապարակայնորեն հասանելի եղանակով կծանոթանան ընտրության անցկացմանը վերաբերող տեղեկատվությանը
Ընտրական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորմամբ սահմանվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքերի միջոցով քվեարկության օրվան նախորդող 40-րդ եւ 7-րդ օրը նախնական ու վերջնական ընտրացուցակները տեղադրվեն նշված գերատեսչությունների պաշտոնական կայքե...

07.06.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 7-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հակիրճ ներկայացրել է հաշվետվությունը, որը մոտ 2 շաբաթ մանր...

07.06.2024
Ռուստամ Բաքոյանն առաջարկում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը
ՀՀ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Որոշ բացառություններով 16 եւ 17 տարեկանում եւս անձը կարող է ամուսնանալ: Օրենսդրական նոր կարգավորմամբ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր ա...

07.06.2024
Առաջարկվում է կիբեռհանցավորության դեմ պայքարի համատեքստում արդյունավետ օրենսդրական հիմքեր ձեւավորել
Վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցագործությունների աճ, հաճախ դրանք վերաճում են անդրսահմանային հանցագործության եւ այս հանցավորության դեմ արդյունավետ պայքար մղելու տեսանկյունից կարեւոր է միջպետական համագործակցությունը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: ՀՀ կ...

07.06.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.06.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am