National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.09.2012
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը
1 / 1

2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու  եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ 
  

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը` 
  

-           Անդրադառնալով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցնող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին` 2004 թվականի փետրվարի 19-ին քնած վիճակում, կացնահարած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կատարված դաժան ու անմարդկային հանցագործությանը,

-           Ընդգծելով, որ Հունգարիայի կառավարությունը` որպես ընդունող երկիր, չի ապահովել  մասնակիցների անվտանգությունը իր տարածքում կազմակերպված միջազգային միջոցառմանը,

-           Արձանագրելով, որ հայ սպայի սպանությունը եւ այն կատարած հանցագործը Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերաբար, ամենաբարձր մակարդակով արդարացվում  եւ հերոսացվում էր, ուստի եւ որոշում կայացնելուց առաջ Հունգարիայի իրավասու մարմինները չէին կարող չգիտակցել ու չկանխատեսել, որ Հունգարիայի օրենսդրությամբ ցմահ ազատազրկման դատապարտված հանցագործին Ադրբեջանին փոխանցելը նշանակում է վերջինիս ազատություն շնորհել եւ ստեղծել նախադեպ հայերի դեմ էթնիկ հողի վրա կատարված  հանցագործությունները խրախուսելու համար,

-           Փաստելով, որ Ադրբեջան վերադարձված հանցագործին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելը, ինչպես նաեւ կոչումների ու տարատեսակ պարգեւների արժանացնելը քաղաքական ցինիզմի դրսեւորում է միջազգային հանրության նկատմամբ,

-           Համարելով, որ այս հանցագործությունը հետեւանք է ադրբեջանական  իշխանությունների կողմից հետեւողականորեն քարոզվող այլատյացության քաղաքականության, իսկ հանցագործին ներում շնորհելով` Ադրբեջանի նախագահը եւ ադրբեջանական իշխանությունները  ստանձնում են նրա հանցանքի պատասխանատվությունը,

-           Որակելով Ադրբեջանի նախագահի հրամանագիրը  որպես 1983 թվականի Ստրասբուրգի «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի մարդասիրական նպատակներին, ինչպես նաեւ մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների եւ նորմերի ոգուն հակասող գործողություն . 
  

Ազգային ժողովը հայտարարում է. 
  

1. Հունգարիայի իշխանությունը նույնպես պատասխանատվություն է կրում կատարվածի համար, հետեւաբար Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը դատապարտում է Հունգարիայի իշխանությունների դրսեւորած վարքագիծը եւ կասեցնում է  Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի հետ պաշտոնական հարաբերությունները.

2. Ադրբեջանը այս քայլով հերթական անգամ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը եւ էլ ավելի է խորացնում իր սանձազերծած  հակահայկական թշնամանքի եւ ատելության մթնոլորտը, ոտնահարում է միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները,   կրկին ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վիժեցնելու եւ դրանում միջազգային հանրության, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետեւողական քաղաքականությունը.

3. Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում.

4. Հորդորում է ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող բոլոր երկրների խորհրդարաններին դատապարտել Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ 2012 թվականի օգոստոսի 31-ին իրականացված գործարքը.

5. Ակնկալում է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների  համարժեք արձագանքը եւ համապատասխան հստակ գործողությունները: 
  
  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                                                   
Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
  

05.09.2012
 


03.06.2024
Ներկայացվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
ՀՀ հաշվեքննիչ պալատը 2023 թվականին գործել է իրավական կարգավորումների համաձայն հաստատված եւ երեք մասից բաղկացած գործունեության ծրագրի հիման վրա. ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 3-ի նիստում: Կառույցի ղեկավարը ...

03.06.2024
ԵՆԱԲ անդամակցումը Հայաստանի համար հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը (ԵՆԱԲ) հիմնվել է 2015 թվականին Չինաստանում: Այն բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն եւ բարելավել ենթակառուցվածքները, խթանել տարածաշրջանային զարգացումն Ասիայի եւ Օվկիանիայի տարածաշրջանում. ...

03.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 10.06.2024 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 21.06.2024 - 14:00-16:00:     1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 05.06.2024 - 15:00-17:00,   2. Արտաքին...

03.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի ...

03.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակո...

03.06.2024
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am