National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.07.2012
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանի ասուլիսը խորհրդարանում
1 / 2

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը հուլիսի 27-ին  խորհրդարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ ներկայացրեց  Ուկրաինա կատարած այցից: Պարոն Բաբուխանյանը տեղեկացրեց, որ այցի ընթացքում ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների խորհրդի պատվիրակության կազմում  հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, Ղրիմում մասնակցել «Սուրբ խաչ» հայկական ազգագրական փառատոնին:

Յալթայում Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավորը հետաքրքրվել է, թե 2013 թ.-ին ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնելուց հետո արդյոք Ուկրաինան պատրաստ է հարգել ազգերի ինքնորոշման իրավունքը` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի:  Ի պատասխան Ուկրաինայի նախագահը նշել է, որ ակնկալում են` իրենց նախագահության շրջանում հարցի կարգավորումը զգալի առաջընթաց կունենա: Ըստ նրա` Ուկրաինան ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն միջազգային իրավունքի հիման վրա, բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:

Հայկ Բաբուխանյանը տեղեկացրեց, որ Ղրիմի Սուրբ Խաչ վանական համալիրի տարածքում տեղի ունեցած «Սուրբ խաչ» փառատոնը անցկացվում էր երրորդ անգամ` ներկայացնելով հայկական ավանդույթը: Փառատոնի ժամանակ պատգամավորը ներկայացրել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը, որտեղ խորհրդարանի ղեկավարը ողջունել է արվեստի փառատոնը` նշելով, որ այն միավորում է Ղրիմի եւ Ուկրաինայի հայությանը,  նպաստում հայ երիտասարդության շրջանում հոգեւոր արժեքների պահպանմանը, ձեւավորում ստեղծագործական ու բարեկամական կապեր ինչպես մեր հայրենակիցների, այնպես էլ փառատոնի այլազգի մասնակիցների միջեւ:

 ՀՀԿ խմբակցության պատգամավորը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am