National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
23.07.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել դերասանուհի Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ

Խորապես վշտացած եմ հայ թատրոնի եւ կինոյի անզուգական դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի անժամանակ մահվան կապակցությամբ: 

Կյանքից հեռացավ մեր արվեստի ու մշակույթի ականավոր դեմքերից մեկը, ով օժտված լիելով յուրատեսակ վառ տաղանդով` իր մնայուն հետքը թողեց հայկական կինոյի ու թատրոնի հարուստ պատմության մեջ` որպես Հայաստանում ու նրա սահմաններից դուրս իսկապես սիրված, իսկապես ժողովրդական արտիստուհի: 

Գալյա Նովենցը  թե թատրոնում, թե կինոյում ստեղծում էր բնական միջավայր, կենդանի մթնոլորտ ու հարուստ աշխարհ, որոնցում միանգամից ներգրավում էր հանդիսատեսին` նրան դարձնելով այդ ամենի անմիջական մասնակիցը: Գալյա Նովենցի կերտած դերերը սրտամոտ են տարբեր սերունդների, ում սրտում նա մշտապես կմնա որպես իր մարմնավորած կերպարների միջոցով իր հոգու մի մասնիկը   հանդիսատեսին ի պահ տված արվեստագետ: 
  
Ցավակցում եմ Գալյա Նովենցի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am