National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.07.2012
Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստը
1 / 5
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ հուլիսի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացնելով նիստի օրակարգը նշեց, որ  առաջին հարցով նախատեսված են ՀՊՏՀ Գյումրիի եւ Եղեգնաձորի մասնաճյուղերի տնօրենների ընտրությունները: Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում առաջարկվեց  Սամսոն Դավոյանի թեկնածությունը, իսկ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում` Սոս Խաչիկյանի: Խորհրդի անդամները  փակ գաղտնի քվեարկությամբ ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրեցին առաջադրված թեկնածուներին:

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր ՀՊՏՀ կանոնադրության մեջ մասնակի փոփոխություններ կատարելուն: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը զեկուցեց, որ համալսարանի կանոնադրությունն ընդունվել է կառավարության 2005 թ. հոկտեմբերի 6-ի որոշմամբ, եւ  տարիների ընթացքում  կատարված օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ դրանում վերանայման անհրաժեշտություն է առաջացել: Օրակարգի հաջորդ կետով մասնակի փոփոխություններ առաջարկվեցին նաեւ համալսարանի կազմակերպական կառուցվածքում: Ռեկտորի զեկուցմամբ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալասարանում մի շարք ամբիոնների միավորման կամ առանձնացման անհրաժեշտություն է առաջացել, ինչը կբերի աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման: ՀՊՏՀ խորհրդի անդամները քննարկեցին եւ քվեարկությամբ ընդունեցին ռեկտորի առաջարկությունները:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստում քննարկվեցին այլ հարցեր եւս:  




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am