National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.06.2012
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 8

Հունիսի 22-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին` ընտրելու հանձնաժողովների նախագահների տեղակալներին եւ  հաստատելու հանձնաժողովների  կանոնակարգերը: Այսպիսով`

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը,

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը,

 ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը,

 ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության  հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը,

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց  հանձնաժողովի կանոնակարգը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը,

 ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց  հանձնաժողովի  կանոնակարգը  եւ  հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց  ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Պողոսյանը,

 ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց  հանձնաժողովի կանոնակարգը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը,

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց  հանձնաժողովի կանոնակարգը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը,

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց  հանձնաժողովի կանոնակարգը եւ  հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը: 
 
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց  հանձնաժողովի կանոնակարգը եւ  հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Արաիկ Հովհաննիսյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am