National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.05.2012
Ֆրանսիացի Սենատորներն այցելեցին Ծիծեռնակաբերդ
1 / 4

Երկօրյա  այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի անդամներ Ֆիլիպ Մարինին, Սոֆի Ժուասենն ու Բեռնար Ֆուրնիեն մայիսի 26-ին այցելելով Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

 Սենատորները եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշները, գրառում կատարեցին «Պատվո հյուրերի» հուշամատյանում։  Ֆիլիպ Մարինին գրառեց.«Ես այստեղ տեսա ցավ, կորուստ ու կոտորածներ, որոնց մասին պատմում են փաստաթղթերն ու վավերագրերը։ Մինչդեռ այսօր կան մարդիկ, ովքեր ժխտում են ցեղասպանությունը, որի արհավիրքներից ծնվեցին երկրորդ աշխարհամարտի արհավիրքները»։

Դատապարտելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպողներին` Ֆիլիպ Մարինին նշեց. «Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը՝ եւ նախկին նախագահ Սարկոզիի, եւ նորընտիր նախագահ Օլանդի կողմնակիցները, հաշվի առնելով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման մեջ ամրագրված նախկին օրինագծի վերաբերյալ առարկությունները, երբ ձեւավորվի Ֆրանսիայի նոր խորհրդարանը՝ կներկայացնեն նոր օրինագիծ, որն իրավական տեսակետից պետք է անառարկելի լինի։ Հիմնական նպատակն է օրենսդրորեն պատժել այն մարդկանց, ովքեր Ֆրանսիայի տարածքում կժխտեն Հայոց ցեղասպանությունը»։


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am