National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.05.2012
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստերին

ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում էին պատգամավորներ Արտակ Դավթյանը, Հրայր Կարապետյանը, խորհրդարանի փոխնախագահ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ մայիսի 15-ից 18-ը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ՄԽՎ 37-րդ լիագումար նիստին: ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի  նիստի ընթացքում քննարկվել է 14 մոդելային օրենք: Մասնակիցները կարեւորել են «Գիտական գործունեության ժամանակ գիտնականների էթիկայի մասին» մոդելային օրենքը:  Օրենքի հեղինակները կարեւորել են գիտնականների պատասխանատվությունը ողջ մարդկության հանդեպ`   գիտական արդյունքների կիրառման ժամանակ:

Վեհաժողովի լիագումար նիստում ներկայացվել է ԱՊՀ դիտորդների զեկույցը` 2012թ.  մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Դիտորդները բարձր են գնահատել ընտրությունների անցկացման ընթացքը: Նրանք հատկապես կարեւորել են  ընտրություններին մասնակցող  բոլոր քաղաքական ուժերին քարոզարշավն իրականացնելու եւ լուսաբանելու համար հավասար հնարավորությունների տրամադրումն ու ընտրական հանձնաժողովների բարձր պատրաստվածությունը: Դիտորդները շեշտել են, որ Հայաստանում առկա է եղել առողջ մրցակցություն:

ԱԺ պատվիրակության անդամները մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ խորհրդի եւ երեք հանձնաժողովների նիստերի աշխատանքներին:  Կարեւոր քննարկումներ են ընթացել ԱՊՀ  անդամ  երկրների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողով ստեղծելու հարցի շուրջ:  Հայաստանի երիտասարդական խորհրդարանը դիտարկվել է որպես նման կառույցի ստեղծման մոդելային փորձ: ՌԴ Դաշնային խորհրդի  նախագահ  Վալենտինա  Մատվիենկոն նշել է, որ ամենայն հավանականությամբ,  աշնանը կձեւավորվի ԱՊՀ անդամ  երկրների  երիտասարդական միջխորհրդարանական վեհաժաղովը:

Հայ խորհրդարանականները մասնակցել են նաեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստի աշխատանքներին: Այստեղ եւս բարձր են գնահատվել Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները:

ԱՊՀ ՄԽՎ կազմավորման 20-րդ  եւ ՀԱՊԿ ԽՎ կազմավորման 10-րդ ամյակներին նվիրված  միջոցառումների  շրջանակներում ԱՊՀ ԽՎ-ում  եւ ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի Աժ-ի պատվիարկության ղեկավարներն ու անդամները, ակտիվ եւ արդյունավետ աշխատանքի համար  արժանացել են մեդալների ու պարգեւների:

Սանկտ Պետերբուրգում ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը ներկա է գտնվել հայազգի գեներալ Վ.  Մադաթովի 230-ամյակին նվիրված միջոցառմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am