National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.05.2012
ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում ԻԻՀ դեսպանին
1 / 1

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 3-ին ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Ողջունելով դեսպանին Ազգային Ժողովում, պարոն Նիկոյանը գոհունակություն հայտնեց արդյունավետ փոխգործակցության համար: Նրա խոսքով` այսօր հայ-իրանական հարաբերությունները զարգանում են դրական եւ վերընթաց կերպով` ներառելով բոլոր բնագավառները` քաղաքական, առեւտրա-տնտեսական, գիտա-մշակութային:

ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանում բարձր են գնահատում Իրանի իշխանությունների կողմից  հայ համայնքի ու հայկական մշակութային արժեքների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքը, ինչը այլ մշակույթի նկատմամբ հանդուրժողականության լավագույն օրինակ է:

Ըստ ՀՀ խորհրդարանի ղեկավարի` երկկողմ տնտեսական հարաբերություններում արձանագրվում է առաջընթաց, այդուհանդերձ, եղած ծավալները բավարար համարել չի կարելի, քանի որ առկա է զգալի ներուժ եւ հարկ է ակտիվացնել գործնական քայլերը տնտեսական փոխգործակցությունը քաղաքական շփումների մակարդակին բարձրացնելու ուղղությամբ:

Պարոն Նիկոյանն անդրադառնալով միջխորհրդարանական կապերին նշեց, որ հաստատված են համագործակցության լավ ավանդույթներ: Հատկապես աշխույժ  հարաբերություններ են ձեւավորված ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան-Իրան եւ ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի միջեւ: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց աշխուժացնելու շփումներն ու փոխայցելությունները խորհրդարանական տարբեր մակարդակներով:

Անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային ու միջազգային կառույցներում համագործակցության հարցերին: Համոզմունք հայտնվեց, որ հայ-իրանական փոխգործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդմանը: Խորհրդարանի նախագահը կարեւորեց տարածաշրջանային  խնդիրների առնչությամբ, մասնավորապես  ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը:

«Հայաստանի եւ Իրանի միջեւ չի եղել եւ չկա որեւէ խնդիր»,- ասաց դեսպան Սաղայանը` երկու երկրների բարեկամական հարաբերություններում մեծապես կարեւորելով իրանահայերի դերակատարությունը: Դեսպանը եւս ընդգծեց երկկողմ տնտեսական փոխգործակցության խորացման անհրժեշտությունը, տարածաշրջանի կայունության ու անվտանգության ապահովմանն ուղղված ՀՀ եւ ԻԻՀ ջանքերը, մշակութային շփումերի էլ ավելի աշխուժացման կարեւորությունը: Իր երախտագիտությունը հայտնելով խորհրդարանի հետ արդյունավետ համագործակցության համար, Պարոն Սաղայանը  վստահություն հայտնեց, որ այն կշարունակվի նաեւ նոր դեսպանի պաշտոնավարման ընթացքում:

Շնորհակալություն հայտնելով ծավալած արդյունավետ  գործունեության համար` ԱԺ նախագահը նորանոր հաջողություններ մաղթեց դեսպանին:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am