National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.04.2012
ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը հանդիպեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ
1 / 3

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանն ապրիլի 23-ին հանդիպեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի եւ Կոնգրեսի իրավաբանական գրադարանի տնօրեն Դեյվիդ Մաոյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ազգային ժողովի եւ Կոնգրեսի միջեւ համագործակցության ու փորձի փոխանակման հնարավոր ծրագրերը:

 Ողջունելով հյուրերի այցը խորհրդարան, որը նպատակ ունի աշխատակազմին ծանոթացնել Կոնգրեսի գրադարանի գործառույթներին` Վրեժ Գասպարյանը հույս հայտնեց, որ այն օգտակար կլինի ԱԺ աշխատակիցների համար` գիտելիքները խորացնելու, տեղեկացված լինելու, ամերիկյան փորձն օգտագործելով` խորհրդարանականների աշխատանքին օժանդակելու հարցում:

ԱՄՆ դեսպանը խորհրդարանի անկախության տեսանկյունից կարեւոր համարեց, որ օրենսդիր մարմինն ունենա ինֆորմացիայի իր աղբյուրը: Այս նպատակով ԱՄՆ կոնգրեսի գրադարանի միայն հետազոտական կառույցում, ինչպես ներկայացրեց Դեյվիդ Մաոն, աշխատում է 625 մարդ` գերակշիռ մասն արհեստավարժ վերլուծաբաններ, տեղեկատվության մասնագետներ: Նշելով վերլուծություններ, հաշվետվություններ եւ հոդվածներ պատրաստելու, դրանք կոնգրեսականներին հասանելի դարձնելու ընթացակարգերը` պրն. Մաոն ընդգծեց այն երեք հիմնական սկզբունքները, որոնցով առաջնորդվում են մասնագետները` ճշգրտություն, սկզբնաղբյուրից օգտվելու անհրաժեշտություն եւ  քաղաքական ազդեցության բացառում: Տեղեկատվությունից բացի, որը հասանելի է նաեւ առցանց տարբերակով, հետազոտական բաժնի աշխատակազմը կոնգրեսականներին   խորհրդատվություն է տրամադրում:

Վրեժ Գասպարյանը պատրաստակամություն հայտնեց նույն օրը Ազգային ժողովում անցկացվելիք «Տեղեկացված օրենսդիրներ. ինչպես է Կոնգրեսի գրադարանը սպասարկում Կոնգրեսի հետազոտական կարիքները» թեմայով սեմինարից հետո ընդհանրացնել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ պատկերացումներն ու  առաջարկները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am