National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
17.04.2012
Սամվել Նիկոյան. «Մեր խնդիրն է ժամանակին կանխարգելել ընտրական գործընթացներում հնարավոր խախտումները»
1 / 4

Ապրիլի 17-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական հանդիպումը: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի, հանդիպմանը մասնակցեցին նաեւ  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ դեռեւս մարտի  7-ին հասարակական կազմակերպությունների կողմից իրեն է ուղղվել ՀԿ-ների քննարկումների արդյունքում ձեւավորված հարցերի ու առաջարկների մի փաթեթ, որն առնչվում է Ընտրական օրենսգրքի մի շարք դրույթների ոչ միանշանակ մեկնաբանություններին, ընտրական գործընթացներում ԿԸՀ եւ ՀՌԱՀ լիազորություններին ու գործառույթներին:

          Հերթով քննության առնվեցին հասարակական  կազմակերպությունների կողմից առաջադրված հարցադրումները, որոնց  Տիգրան Մուկուչյանն ու Գրիգոր Ամալյանը տվեցին սպառիչ պատասխաններ: Մասնավորապես հարցապնում էր արվել ընտրություններին զինվորների մասնակցության վերաբերյալ, այդ թվում` իբր վերջիններիս կողմից բաց կամ կրկնակի քվեարկությունների դեպքերի առնչությամբ: Տ. Մուկուչյանը փարատեց ներկաների մտավախությունը` նշելով, որ առնվազն վստահված անձանց եւ դիտորդների ներկայությունն ընտրատեղամասերում  բացառում է նման դեպքերի հնարավորությունը: Բացի այդ, ընտրատեղամասերում հնարավորություն կա տեսա եւ լուսանկարահանում իրականացնել, իսկ քվեարկելուց հետո զինվորական գրքույկներում կատարվում է համապատասխան նշում : Ինչ վերաբերում է քվեաթերթիկների վրա տարբեր գույնի գրիչներով նշումներին, ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ բոլոր  տեղամասերն ապահովվում են գրիչներով, օրվա ընթացքում դրանք ավելացվում են ըստ պահանջի, միաժամանակ` կարգը թույլ է տալիս ընտրողին իր գրիչով կատարել նշում:

           Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ ներկա դրությամբ որպես տեղական դիտորդ արձանագրվել է 17000 մարդ, որը դեռ վերջնական թիվը չէ, ինչը հնարավորություն կտա ամբողջ ծավալով վերահսկողություն իրականացնել: Նշվեց, որ տպագրվել է աննախադեպ քանակությամբ ճանաչողական նյութ, ինչի շնորհիվ ընտրողը հնարավորություն կունենա տեղեկանալու իր իրավունքների մասին: ԿԸՀ-ում սահմանված կարգով արձագանքում են ստացված բոլոր դիմումներին, ինչպես նաեւ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին: ԿԸՀ նախագահը քաղաքական ուժերին, ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին հորդորեց իրենց հայտարարություններում, հրապարակումներում, հաղորդումներում լինել փաստարկված, հասցեական եւ զերծ մնալ չճշտված, խոսակցությունների ու բամբասանքների մակարդակով լուրերի տարածումից: Նրա խոսքով` եթե նպատակ կա կանխարգելելու խախտումները, ապա պետք է մատնանշվի կոնկրետ փաստը:

          Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ նաեւ ընտրական հանձնաժողովների կազմման գործընթացին, վերապատրաստման դասընթացներին, ԿԸՀ գործունեության թափանցիկությանը:  Այս իմաստով նա կարեւորեց հանձնաժողովի նորացված կայքի շահագործումը, որն էապես դյուրացրել է ընտրական գործընթացներին հետեւելը:

          ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը ներկայացրեց հանձնաժողովի կողմից իրականացվող` հեռուստաընկերությունների հաղորդումների տասնօրյա մոնիթորինգի արդյունքները, այն մեթոդաբանությունը, որով առաջնորդվում են իրենց գործառույթներն իրականացնելիս:

          «Մեր խնդիրն է ժամանակին կանխարգելել ընտրական գործընթացներում հնարավոր խախտումները, առավելագունս  ապահովել Ընտրական օրեսգրքի ճշգրիտ կիրառությունը»,-նշեց ԱԺ նախագահը : Նա մասնավորապես մտահոգիչ համարեց այն լուրերը, ըստ որոնց` արդեն կողմերի միջեւ արձանագրվել են բախումներ: Այս խնդիրը եւս, ըստ Սամվել Նիկոյանի, առաջիկայում հարկ է ներառել մոնիթորինգային խմբի օրակարգում` հետագայում համանման դեպքերը բացառելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am