National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
10.04.2012
Մոնիթորինգային աշխատանքային խումբը գումարեց երկրորդ նիստը

Ազգային ժողովի նախագահին կից «Ընտրական օրենսգրքի» կիրարկման  եւ ընտրական գործընթացների մոնիթորինգային աշխատանքային խմբի երկրորդ նիստում ապրիլի 10-ին քննարկվեցին կազմակերպչական հարցեր, ինչպես նաեւ նախանշվեցին առաջիկա անելիքները:

Դեռ նախորդ նիստում առաջարկ էր եղել, որ յուրաքանչյուր կուսակցություն ու կազմակերպություն քննարկի եւ այս հանդիպմանը ներկայացնի իր պատկերացումներն ու առաջարկները խմբի գործունեության, մասնավորապես մոնիթորինգի ընթացքում կիրառվելիք մեխանիզմների մասին:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի մասնակցությամբ ընթացած քննարկմանը  ներկա էին ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած վեց կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության», ՀԿԿ -ի եւ ՀԴԿ-ի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:  Աշխատանքային խմբի երկրորդ նիստը, այբբենական կարգով նախագահությունը փոխանցելու մասին  որոշման համաձայն,  նախագահեց ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս, ինչպես նաեւ  Ստյոպա Սաֆարյանը(«Ժառանգություն»), Երջանիկ Ղազարյանը(ՀԿԿ), Գագիկ Մելիքյանը(ՀՀԿ), Արտյուշ Շահբազյանը(ՀՅԴ) եւ Արամ Սարգսյանը(ՀԴԿ) հնչեցրին իրենց առաջարկները խախտումների վերաբերյալ դիմումներն ստանալու ու քննարկելու կարգի, տեղական ինքնակառավարման եւ գործադիր մարմինների պատասխանատուներին հրավիրելու, արձանագրություններ կազմելու, իրավապահ մարմինների հետ համագործակցելու եւ համանման հարցերի վերաբերյալ: Որոշվեց, որ կուսակցություններն իրենց նախընտրական շտաբներում կամփոփեն ստացված տեղեկատվությունը եւ կներկայացնեն աշխատանքային խմբին: Մասնակիցների համոզմամբ` աշխատանքային խմբի ձեւաչափն ընդգրկուն է, եւ այս կերպ բոլորը կունենան հնարավոր խախտումների մասին ստացված ահազանգերը խմբի քննարկմանը ներկայացնելու հնարավորություն:

Ստյոպա Սաֆարյանն առաջարկեց, որ խմբի անդամներն ուշադրության առանցքում պահեն նաեւ 41 տեղամասերում մեծամասնական ընտրակարգով գրանցված` անկուսակցական կամ ինքնաառաջադրված թեկնածուներին:  ԱԺ նախագահն առաջարկեց  մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար եւս ստեղծել խմբում իրենց մտահոգությունները ներկայացնելու հնարավորություն: Խորհրդարանի ղեկավարն այն կարծիքին է, որ աշխատանքային խումբը պետք է քննարկի կոնկրետ հարցեր եւ փորձի դրանց տալ գործնական լուծումներ: Այս համատեքստում, հաշվի առնելով մամուլում շրջանառվող լուրերը ՀՀ քաղաքացիների` կրկնակի անձնագրեր ունենալու մասին, Աժ նախագահն առաջարկեց հաջորդ նիստում պարզաբանումներ ստանալու նպատակով հրավիրել Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պատասխանատուներին: Աշխատանքային խմբի մասնակիցները ողջունեցին այս նախաձեռնությունը` հաշվի առնելով ճշգրիտ ընտրացուցակներ ունենալու կարեւորությունն արդար ընտրություններ անցկացնելու համար:

Աշխատանքային խմբի հաջորդ նիստը կկայանա ապրիլի 13-ին:


18.06.2024
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեման:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am