National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.04.2012
ՀՀ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ ստեղծվեց մոնիթորինգային աշխատանքային խումբ

Արձագանքելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկ-նամակին` ապրիլի 6-ին ՀՀ խորհրդարանի ղեկավարին կից ընտրական գործընթացների եւ «Ընտրական օրենսգրքի» կիրարկման մոնիթորինգային աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով ԱԺ-ում հրավիրված հավաքին մասնակցեցին ընտրապայքարին մասնակցող խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների հայաստանյան առաքելությունների ներկայացուցիչները: Հանդիպման մասնակիցների թվում էին Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն, ՀՅԴ, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հայաստանի հանրապետական, Միավորված հայեր, Օրինաց երկիր կուսակցությունների, Արմավիրի զարգացման կենտրոն, Սիվիլիթաս հիմադրամ, Քաունթերփարթ ինթերնեշնլ Արմենիա, Հանրային լրագրության ակումբ,  Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն,  Գործընկերություն եւ ուսուցում հասարակական կազմակերպությունների, ԱՄՆ դեսպանատան, ԵՄ, ԵԱՀԿ, ԵԽ, ԱՄՆ ՄԶԳ, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները:

Բացելով հանդիպումը եւ ներկայացնելով աշխատանքային խմբի առաքելությունը` պարոն Նիկոյանը մասնակիցներին հորդորեց  ի սկզբանե լինել միմյանց նկատմամբ հանդուրժող, ապահովել աշխատանքային ներդաշնակ մթնոլորտ, ինչը մասնակից յուրաքանչյուր կողմին հնարավորություն կտա անկաշկանդ ներկայացնել իր մոտեցումները, դիրքորոշումները, առաջարկները:

Նշվեց, որ աշխատանքային խմբի հիմնական գործառույթներից են լինելու ՀՀ «Ընտրական օրենսգրքի» կիրարկման մոնիթորինգը, դրանում կատարված փոփոխությունների կենսունակության դիտարկումը, ինչպես նաեւ արձագանքումն ու կանխումն այն դրսեւորումների, որոնք չեն բխի գործող օրենսդրությունից:

Կոնսեսուսով որոշվեց, որ աշխատանքային խմբում կարող են ընդգրկվել խորհրդարանական ընտրությունների համար գրանցված քաղաքական ուժերը` յուրաքանչյուրը մեկական ներկայացուցչով:

Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեցող հասարակական կազմակերպություններին, իրենց իսկ` ՀԿ-ների ներկայացուցիչների առաջարկով, խմբում կներկայացնեն իրենց կողմից ընտրված երեք կազմակերպությունները` դարձյալ մեկական մասնակցով: Վերջիններս օժտված կլինեն նույն լիազորություններով, ինչ քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիների մասնակցության միասնական կարծիքը ներկայացրեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոստրան. որոշվել է, որ միջազգային կազմակերպությունները խմբի աշխատանքներին կմասնակցեն դիտորդի կարգավիճակով:

Ինչ վերաբերում է աշխատանքային խմբի գործունեության խնդիրների ու նպատակների վերջնական ձեւակերպումներին, ապա հավաքի մասնակիցները որոշեցին մեկ անգամ եւս եղած առաջարկները քննարկել իրենց կուսակցություններում եւ կազմակերպություններում ու վերջնական տարբերակը  հաստատել աշխատանքային խմբի հաջորդ նիստում:

Որոշվեց, որ նիստերի նախագահությունը կիրականացվի հաջորդաբար` ըստ այբբենական կարգի: «Իմ նպատակն է, որ ապահովվեն մասնակից բոլոր կողմերի հավասար ներկայացվածությունն  ու մասնակցությունը»,-իր առաջարկը հիմնավորեց ՀՀ ԱԺ նախագահը:
 


17.06.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի հունիսի 17-ին` ժամը 15:00-ին, 214 սրահում:...

17.06.2024
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին,  կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ հղմամբ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am