National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.03.2012
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Մարտի 15-ին  ԱԺ  գիտության, կրթության,  մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց ՀՀ  կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի ներկայացմամբ` օրինագծի նպատակն է կանոնակարգել Երեւան քաղաքում գովազդային օրենսդրության նկատմամբ վերահսկողությունը եւ  պատասխանատվության ենթարկել օրինախախտներին: Սահմանվում է, որ Երեւանի քաղաքապետն իրավասու է տուգանք կիրառել  համապատասխան համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության պայմանների խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու, ինչպես նաեւ համայնքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար: Սահմանվում է, որ գովազդատուները, գովազդ արտադրողները, գովազդակիրները սահմանված խախտումների համար կենթարկվեն վարչական պատասխանատվության: Երեւանի քաղաքապետն իրավունք կունենա կիրառելու տուգանք` նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով:

Օրինագծի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկումները նախատեսվում է իրականացնել 24 -ժամյա ընթացակարգով:

 Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը` ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ կառավարության եւ  պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Բախշյանի, Լիլիթ Գալստյանի հեղինակած «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին»  օրինագիծը:  ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը տեղեկացրեց, որ այն շուրջ 60 առաջարկների հաշվառումով լրամշակվել է:

Նախագիծը ստացավ դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am