National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.03.2012
ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի հետ
1 / 1

Մարտի 6-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի հետ: Խորհրդարանական պատվիրակության կազմում են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը: Կողմերը կարեւորել են համագործակցությունը երկու երկրների խորհրդարանների միջեւ:

Է. Շարմազանովը Սեյմի նախագահին շնորհավորել է մարտի 11-ին նշվող Լիտվայի Հանրապետության անկախության վերականգնման օրվա կապակցությամբ: Լիտվական կողմը կարեւորել է Հայաստանում ընտրական գործընթացների ժողովրդավարական լինելը, իսկ հայկական պատվիրակությունը նշել է, որ Հայաստանում վճռական են մայիսի 6-ին անցկացնել ազատ, արդար եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող խորհրդարանական ընտրություններ:

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր: Լիտվական կողմը` որպես ԵՄ անդամ երկիր, իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու եվրաինտեգրման խորացմանն ուղղված Հայաստանի ջանքերին:

Խորհրդարանականները քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս փուլը: ԱԺ փոխնախագահը վերահաստատել է հակամարտության` հայտնի սկզբունքների հիման վրա կարգավորման պատրաստակամությունը նշելով, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: «Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am