National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.03.2012
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ԱԺ պատվո մեդալներով եւ պատվոգրերով պարգեւատրեց մի խումբ բժիշկների
1 / 8

Մարտի 3-ին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը մասնակցեց Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպված գիտաժողովի հանդիսավոր  բացմանը: Այն   նվիրված էր ռազմաբժշկության անցած ուղուն եւ տեղի էր ունենում  հայոց բանակի կազմավորման 20-ամյակի միջոցառումների շրջանակում:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը տոնի առթիվ, ինչպես նաեւ Արցախյան ազատամարտում ցուցաբերած բուժօգնության, պաշտպանության համակարգում բուժծառայությունների կատարելագործմանն ու զարգացմանը նպաստելու համար ԱԺ պատվո մեդալներով եւ պատվոգրերով պարգեւատրեց մի խումբ բժիշկների: Շնորհավորելով ներկաներին Հայաստանի զինված ուժերի կազմավորման 20-ամյակի առթիվ` խորհրդարանի նախագահն ասաց.

«Մեր պետական տոնացույցում ներառված Բանակի օրվանից մեկ ամիս է անցել, բայց ես կարծում եմ, որ այս 20 տարիների ընթացքում  յուրաքանչյուր հայ մարդու համար, յուրաքանչյուր օր տոն է, որովհետեւ այն կապված է մեր հայրենիքի, մեր պետության, մեր բանակի հետ:

Ստեղծվելով  իբրեւ անհրաժեշտություն, հայկական զինուժը միաժամանակ մեր ժողովրդի անկեղծ զգացմունքների ծնունդն է, զինվորի ու նրա ծնողի ոգու, գիտակցության արդյունք: Պատահական չէ, որ  հախուռն կամավորն ու կանոնավոր զինվորը իսկապես մեկ հոգի ու մարմին էին դարձել հանուն հայրենիքի պաշտպանության, որը հատկապես այդ օրերին իսկապես ավելի թանկ էր , քան սեփական կյանքն ու հարազատ ծնողը:

Զինվորի կյանքի գինը երբեմն նաեւ նրանից առավել գիտակցում ու այդ մասին մտածում էին մարդիկ, ովքեր բառացիորեն պայքարում էին դրա համար: Եւ նշանակություն չուներ, թե որտեղ էր այդ պայքարի դաշտը` առաջին գծում, դաշտային հոսպիտալում, գնդակների տարափի տակ, թե խաղաղ կամ համեմատաբար խաղաղ պայմաններում:

Նրանք Հիպոկրատի երդում էին տվել ոչ մարտի դաշտում եւ ոչ մարտադաշտ գնալու համար, սակայն իրենց գործով նորօրյա բովանդակություն հաղորդեցին այդ երդմանը: Թե մարտադաշտում, թե դրանից հեռու գտնվող իրենց աշխատավայրերում նրանք իրենց հնարավորություններն ու գիտելիքներն ի սպաս դրեցին պահպանելու, ավելացնելու հայոց բանակի ուժը, ամուր պահելու զինվորի ոգին, եւ իհարկե, փրկելու նրա կյանքը:

Պատերազմի դաշտում վիրավոր կամավորականին ու զինվորին բուժօգնություն ցույց տվողները ռազմական բժշկի մասնագիտացում չունեին, բայց ունեին հայրենիքին ծառայելու քաղաքացիական բարձր գիտակցություն, որը վերածվեց հայրենիքի զինվորի կյանքի համար պատասխանատվության, իսկ Հիպոկրատի երդումը` զինվորական երդման:

Նրանք դարձան զինվորի հոգատար հրամանատարն ու հրամանատարի պարտաճանաչ զինվորը, մարմնի ցավը բուժողն ու հոգու ցավը թեթեւացնողը, անծանոթ բարեկամն ու հարազատ անծանոթը:

Անհրաժեշտ պահին նրանք զենք բռնեցին ու նաեւ իրենց կյանքը զոհեցին, թեեւ կյանք փրկելու էին  կոչված: Բայց, ցավոք, դա էր գինն այն  հաղթանակի, որի արդյունքը օրեցօր ավելի վստահ քայլող մեր պետությունն է:

Իսկ այդ վստահության կարեւորագույն երաշխիքներից մեկը հայկական բանակն է իր անբեկանելի մարտունակությամբ:

Այդ վստահությունը ձեռք բերելու մեջ անուրանալի  է այն բժիշկների ու բուժաշխատողների վաստակը, ովքեր պատերազմական գործողությունների օրերին մարտի դաշտում եւ թիկունքում փրկում էին զինվորի կյանքը:

Մեծ է նաեւ նրանց ներդրումը, ովքեր այսօր նպաստում են պաշտպանության համակարգում բուժծառայությունների զարգացմանն ու արդիականացմանը, ապագա ռազմական բժիշկների պատրաստմանը:

Սա ապացույցն է այն գիտակցումի, որ մեր առաջընթացի գրավականը բոլորիս ջանքերի մեկտեղումն է` զինվորական ծառայության մեջ, թե քաղաքացիական կյանքում: Տա Աստված, որ  այդ ամենն իրականացվի խաղաղության եւ կայունության պայմաններում:

Թույլ տվեք եւս մեկ անգամ բոլորիդ շնորհավորել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման  20-ամյակի առթիվ»:

Արցախյան ազատամարտի ժամանակ ցուցաբերած մասնագիտական օգնության համար ինը տասնյակ բժիշկներ արժանացան վարչապետի, պաշտպանության նախարարի եւ ԵԿՄ վարչության պարգեւների: ԱԺ պատգամավոր, առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը  պարգեւատրվեց պաշտպանության նախարարության  «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով:


23.05.2024
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին
ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի  նիստին մասնակցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին եւ ներկայացրել նիստի օրակարգը: Քննարկվել եւ ընդունվել են ոլորտին վերաբերող...

23.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին:  Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը: Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am