National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.2.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29
 
28.02.2012
Եվրոպական ուսանողական միության ներկայացուցիչները` խորհրդարանում
1 / 2

ՀՀ ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը փետրվարի 28-ին  հանդիպեց Եվրոպական ուսանողական միության ներկայացուցիչների` Լեհաստանի ուսանողական  ազգային միությունների  զարգացման հանձնաժողովի ներկայացուցիչ Մարեկ Բարանսկու, Ռումինիայի ուսանողական ազգային միության նախագահ Դանիելա Ալեքսեի եւ  Ֆինլանդիայի  ուսանողական ասոցիացիայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Յուրի Սալենեի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի  միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Ասատրյանցը:

 Ինչպես  հյուրերը տեղեկացրին, Հայաստան են այցելել` ուսումնասիրելու Հայաստանի կրթական համակարգը, պարզելու բուհերի կառավարման գործընթացին ուսանողների ներգրավվածության աստիճանը, նրանց խնդիրները,  Եվրոպական ուսանողական միության չափորոշիչներին Հայաստանի կրթական համակարգի համապատասխանութան աստիճանը:

 Եվրոպական ուսանողական միությանը անդամակցում է 35 երկիր, ունի  45 ներկայացուցիչ: Յուրաքանչյուր երկիր Միության կազմում կարող է ունենալ 2 անդամ: Կառույցին անդամակցում են նաեւ Վրաստանը եւ Ադրբեջանը:

  Հյուրերն  իրազեկեցին, որ դեռեւս 2008  թվականին Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան անդամակցության խնդրանքով դիմել է Եվրոպական ուսանողական միությանը, ինչը, սակայն, մերժվել է, քանի որ, ըստ իրականացված ուսումնասիրությունների`առկա են եղել որոշակի խնդիրներ:

Ողջունելով հյուրերի այցը Հայաստան` Արտակ Դավթյանը նշեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը զբաղվում է  նաեւ երիտասարդությանը եւ կրթությանը վերաբերող հարցերով:

Պարոն Դավթյանը նշեց, որ կրթության ոլորտում իրականացվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ. բարձրագույն կրթության բնագավառում կատարված փոփոխությունների առանցքում Բոլոնյան գործընթացն է, որը ենթադրում է ուսանողների եւ դասախոսների ազատ տեղաշարժ:  Բացի այդ`գործնականում ներդրվել է կրեդիտային համակարգը, իսկ բուհերի կառավարման խորհուրդների 25 տոկոսը ուսանողներ են, ովքեր  մասնակցում են կարեւոր հարցերի քննարկմանը:

Պարոն Դավթյանը հյուրերին տեղեկացրեց, որ հանձնաժողովին կից գործում է Երիտասարդական խորհրդարան:

Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցելու Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիային` անդամակցելու Եվրոպական ուսանողական միությանը:


28.02.2012
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Փետրվարի 28-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրինաստեղծ աշխատանքն սկսելը պատգամավորները ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթի  զոհերի հիշատակը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված օրինագծերը: Առաջին ըն...

28.02.2012
Քոլեջի սաներն այցելեցին խորհրդարան
Փետրվարի 28-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան էին այցելել Երեւանի պետական ագրարային համալսարանի գյուղատնտեսական պետական քոլեջի սաները: Աժ քառօրյա նիստին հետեւելուց հետո քոլեջի ուսանողները հանդիպեցին խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ` աշխույժ հարցադրումներով  անդրադառնալո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am