National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.02.2012
Եվրանեսթի ԽՎ կառույցի ԵՄ երկրներից դուրս առաջին հանդիպումը տեղի կունենա Երեւանում

Փետրվարի 22-23-ը Երեւանում տեղի կունենա Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի հանդիպումը: Եվրանեսթի ԽՎ-ի հանդիպումն առաջին անգամ է տեղի ունենում Եվրոպական խորհրդարանից դուրս: Սա կարեւոր ձեռքբերում է, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության թիմային աշխատանքի եւ Եվրոպական խորհրդարանի ու Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի հետ համագործակցության արդյունքը:

Երկօրյա աշխատանքների ընթացքում, այլ հարցերի թվում, մշտական հանձնաժողովը կքննարկի երկու զեկույց «Քաղաքացիական հասարակության հզորացման» եւ «Աղքատության ու հասարակական օտարման դեմ պայքարի» թեմաներով, որոնց համահեղինակներն են Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի համանախագահ Արտակ Զաքարյանը եւ Եվրոպական Խորհրդարանի անդամներ Էլզբիետա Կատարժինա Լուկաչիեւսկան եւ Իլիանա Մալինովա Յոտովան: Զեկույցների մշակման գործում ներդրում է ունեցել նաեւ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայկական պլատֆորմը:

Համանախագահների առաջարկով հանձնաժողովը համատեղ հանդիպումներ կանցկացնի Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայկական պլատֆորմի եւ Երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչների հետ: Հանձնաժողովի հանդիպման ընթացքում ելույթներով եւ զեկույցներով հանդես կգան Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ ՀՀ-ում առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Արեւելյան գործընկեր երկրների պատվիրակությունները, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը հաստատել են իրենց մասնակցությունն այս միջոցառմանը, որի շրջանակում տեղի կունենան աշխատաժողովներ ԵՄ երկու նախագծերի` «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման մագիստրատուրայի ծրագրի» եւ «Վայոց ձորի մարզում հասարակության խոցելի խավերի համար Առողջության վերականգնման կենտրոնի» վերաբերյալ:

ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ ԱԺ նախագահի ուղղակի աջակցության շնորհիվ հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով իրականացվել են բոլոր անհրաժեշտ աշխատանքները, որպեսզի երեւանյան հանդիպումն անցկացվի պատշաճ մակարդակով:

Նշենք, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը հիմնադրվել է 2011 թ. մայիսին որպես Արեւելյան գործընկերության խորհրդարանական բաղկացուցիչ: Դրա հիմնական նպատակն է հզորացնել կապերը Եվրոպական Միության եւ Արեւելյան Եվրոպայի հարեւանների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի միջեւ կապերը, որոնք այժմ ներկայացված են խորհրդարանական վեհաժողովում:
 
 
 


11.06.2024
Առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների
ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Բացառություններով անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 եւ 16 տարեկանում: Օրենսդրական նոր կարգավորմամբ առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր այն կարգավորումները, որ...

11.06.2024
Նախաձեռնությամբ սահմանվում է ԼՂ-ի կուտակային համակարգում ձեւավորված կենսաթոշակային խնայողությունները ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը
Ազգային ժողովը հունիսի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագիծը, որից հետո սկսել նախագծերի քննարկումը: Օրակարգային մի քանի հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am