National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
17.02.2012
Մանրամասներ առողջապահական ապահովագրության մասին` ԱԺ աշխատակազմի համար
1 / 4

Փետրվարի 17-ին Ազգային ժողովի աշխատակազմին ներկայացվեց այս տարվա բյուջեով նախատեսված` սոցիալական փաթեթի առողջապահական ապահովագրության  բաղադրիչը: ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Մխեյանն աշխատակիցներին նախ ներկայացրեց սոցփաթեթի բովանդակությունն ու ընձեռած հնավորությունները` նշելով, որ  այն բխում է սոցիալական արդարության սկզբունքից եւ  հավասարապես բոլորին ընձեռում է այդ շրջանակներում չորս ծառայություններից օգտվելու հնարավորություն` առողջապահական ապահովագրություն, հիփոթեքային վարկի տոկոսադրույքների վարկավորում, կրթություն եւ հանգիստ: Այս նպատակով պետական բյուջեով նախատեսվել է 18 մլրդ դրամ, յուրաքանչյուր  աշխատակցի համար սահմանվել է 132 հազարական դրամ: Կառավարության որոշմամբ` սոցալական զամբյուղն ունի պարտադիր մաս` առողջապահական ապահովագրությունը, որի բազային չափը   52 հազար դրամ է: Բազային ապահովագրության, նաեւ` հավելյալ ծառայությունների ու առողջապահական փաթեթների վերաբերյալ ԱԺ աշխատակազմին մանրամասներ հաղորդեցին հանրապետության յոթ առաջատար ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները` ապահովելով ընտրության հնարավորություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am