National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
30.11.2011
Հանդիպում ՕԵԿ խմբակցությունում
1 / 1

Նոյեմբերի 30-ին ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, խմբակցության անդամներ Խաչիկ Հարությունյանը, Գագիկ Բաղդասարյանը եւ Իշխան Խաչատրյանը հանդիպեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆսթրայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածությանը եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը ԵԺԿ-ին ինտեգրվելուն առնչվող հարցեր:

Պարոն Հոֆսթրան տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը դեկտեմբերի 2-ին կազմակերպել է «կլոր սեղան» միջոցառում, որին կհաջորդեն քաղաքական կյանքին կանանց մասնակցությանը վերաբերող դասընթացներ` դեկտեմբերի 3-ին եւ 4-ին: Նա ՕԵԿ խմբակցության ղեկավարին շնորհակալություն հայտնեց իրենց կուսակցության ակտիվ կանանց ցուցակը վաղօրոք ներկայացնելու համար եւ կարեւորեց կուսակցության ակտիվիստների մասնակցությունը միջոցառմանը:

Հեղինե Բիշարյանը նշեց, որ իրենց կուսակցությունը մշտապես կարեւորել է կանանց դերը երկրի քաղաքական կյանքում եւ ամեն ինչ անում է, որ նրանց մասնակցությունը քաղաքական կյանքում ավելի մեծանա: Խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ ՕԵԿ անդամների 60 տոկոսից ավելին կանայք են: Այս համատեքստում նա նշեց, որ առաջիկա քառօրյայում ՕԵԿ խմբակցությունը կառավարության հետ համատեղ քննարկման է ներկայացնելու «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը: Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին` տիկին Բիշարյանը նշեց, որ նոր  Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար, ինչը եւ առանձնակի կարեւորում է կուսակցությունը: Նշվեց, որ ՕԵԿ-ում արդեն սկսվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am