National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.11.2011
Քննարկվեցին փոխգործակցությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 28-ին  աշխատանքային այցով ԼՂՀ  է  մեկնել   ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են  հանձնաժողովի անդամներ Հրանտ Մադաթյանը ու Վարդան Խաչատրյանը: Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությանն ընդունեց  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:  Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության  եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը, հանձնաժողովի անդամներ:

Հանդիպման  ընթացքում քննարկվեցին Արցախ-Հայաստան  միջխորհրդարանական համագործակցությանը առնչվող հարցեր:Այս համատեքստում զրուցակիցները անդրադարձան   ոլորտային եւ, մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի եւ ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության  եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների   փոխգործակցության հարցին, նշեցին այդ բնագավառում արձանագրված դրական արդյունքները,  քննարկեցին համագործակցության հետագա զարգացման  ուղիները:   Մասնավորապես, անդրադարձ կատարվեց  պաշտպանության եւ անվտանգության ոլորտները կարգավորող մի քանի օրենքների, կարեւորվեց դրանց կատարելագործման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am