National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
17.11.2011
Խորհրդարանում հյուրընկալվել էին Կովկասյան ինստիտուտի ուսանողները
1 / 4

Նոյեմբերի 17-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարանի հյուրերն էին Կովկասյան ինստիտուտի քաղաքական եւ սոցիալական լրագրության բաժնի ուսանողները, ովքեր Ազգային ժողովի նիստին մասնակցելուց հետո հանդիպեցին ԱԺ գիտության, կրթության մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ: Բաց դասի ընթացքում խորհրդարանի վերաբերյալ համառոտ տեղեկություններ հաղորդելուց հետո պարոն Դավթյանը ներկաներին իրազեկեց նորաստեղծ Երիտասարդական խորհրդարանի մասին:

Ուսանողները հանձնաժողովի նախագահին ուղղեցին տարածաշրջանային խնդիրների, կրթական հիմնահարցերի, մշակույթի ու արվեստի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը:

Հանդիպման ավարտին հանձնաժողովի նախագահը շնորհավորեց հյուրերին Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ եւ  հորդորեց հիմնավոր գիտելիքներ ձեռք բերել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am