National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
14.11.2011
Ասուլիս խորհրդարանում
1 / 2

Նոյեմբերի 14-ին հրավիրած մամուլի  ասուլիսում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը մանրամասներ հաղորդեց Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի խորհդարանական պատվիրակության մասնակցությամբ կայացած նիստերի մասին:

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը եւ Հրայր Կարապետյանը նոյեմբերի 9-10-ին մասնակցել են  ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի Խորհրդի նիստին: Հայկական պատվիրակությունը մասնակցել է նաեւ »Միջազգային դիտարկում` անաչառություն, հմտություն, ապաքաղաքականացում» թեմայով միջազգային սեմինարի աշխատանքներին, հանդես եկել զեկույցով: Նոյեմբերի  9-ին  Տավրիկյան պալատում մեկնարկած`  ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի Խորհրդի նիստում ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի նախագահ  է ընտրվել ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Խորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, քնննարկվել են Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի Սենատի նախագահի եւ Ղրղզական Հանրապետության նախագահի ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ ներկայացուցիչների դիտորդական առաքելության արդյունքները, նաեւ` ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 2012 թվականի աշխատանքների ծրագիրը:

Հոկտեմբերի 20-21-ը Հրայր Կարապետյանը եւ Արտակ Դավթյանը մասնակցել են նախ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ապա նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ԽՎ-ի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների նիստերին: ՀԱՊԿ ԽՎ-ում քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցը` մասնավորապես հավաքական անվտանգության  արագ արձագանքման եւ արտակարգ իրավիճակներում արձագանքման ոլորտներում:  Խոսվել է նաեւ ՀԱՊԿ-ի համաձայնագրերից բխող քրեադատավարական օրենքների համապատասխանեցման անհարաժեշտության մասին:  Հայաստանը ՀԱՊԿ ԽՎ-ի նիստում առանձնացվել է պայմանագրերը եւ որոշումները վավերացնելու օպերատիվությամբ: Հրայր Կարապետյանը նշեց, որ վերջերս արդեն իսկ հաստատվել են 7 համաձայնագրեր: Նիստում քննարկվել է նաեւ ՀԱՊԿ-ի ԽՎ-ի տարեկան ծրագիրը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am