National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.11.2011
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում է քննարկվել «ՀՀ 2012 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը
1 / 6

Նոյեմբերի 7-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` Արա Բաբլոյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվեցին «ՀՀ 2012 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2012 թ. առողջապահության ոլորտի բյուջետային հատկացումները` իրազեկելով, որ ՀՀ  2012 թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառի ծախսերը (առանց ՀՀ առողջապահության նախարարության պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) կազմում են 64,788.2 մլն դրամ: Ծախսերի աճը ՀՀ  2011 թ. պետական բյուջեի ցուցանիշի նկատմամբ կազմում է 3.371.9 մլն դրամ կամ 5.5 տոկոս:

Պավել Սաֆարյանը նշեց, որ ՀՀ 2012 թ. պետական բյուջեի նախագծով «Արտահիվանդանոցային ծառայություններ» խմբին նախատեսվում է հատկացնել 23,884.1 մլն դրամ: «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» ծրագրով նախատեսվում է հատկացնել 8,787.7 մլն դրամ: Տեղամասային թերապեւտի (ընտանեկան բժշկի) կողմից 18 տարին լրացած եւ ավելի բարձր տարիքի անձանց բժշկական օգնության եւ սպասարկման համար մեկ բնակչի հաշվով հատկացվող գումարը նախատեսվում է 1,635 դրամ,  իսկ  մանկաբույժի կողմից մինչեւ 18 տարեկան երեխաների բժշկական օգնության եւ սպասարկման համար` 3,285  դրամ:  Դպրոցներում իրականացվող երեխաների բժշկական օգնության եւ սպասարկման ծախսերը ըստ մեկ աշակերտի ֆինանսավորման նախատեսվում են տարեկան 1,247 դրամ:

Ըստ ֆինանսների փոխնախարարի` բժշկական անձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը կազմում է 72,600  դրամ,  իսկ միջին բուժանձնակազմի աշխատողների հաշվարկային  միջին ամսական աշխատավարձը`  43,600  դրամ:  «Շտապ բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի համար նախատեսվում է  3,026.7  մլն դրամ:  Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ավելի քան  395  հազար կանչերի իրականացում:

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ներկայացրեց առողջապահության ծրագրային քաղաքականությանն առնչվող ֆինանսական հատկացումները` տեղեկացնելով, որ 2012 թ. առողջապահության ոլորտի բյուջետային հատկացումներով, մատուցված բժշկական ծառայությունների փոխհատուցման բազմաձեւության ներդրման ու զարգացման միջոցով կբարելավվի բուժօգնության եւ սպասարկան մատչելիությունը, կբարձրացվի բուժօգնության որակը:

Նախարարը նշեց, որ հիվանդանոցային բուժօգնության գծով ՀՀ 2012 թ. պետական բյուջեի նախագիծը կազմում է 27,800.1  մլն դրամ: «Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով նախատեսվում է 41,618  հիվանդանոցային դեպքի բուժում  6,912.3  մլն դրամ գումարով: «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման ծառայություններ» ծրագրին հատկացվել է 234.0 մլն դրամ, իսկ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ բուժօգնության ծառայություններ»  ծրագրին` 114.9 մլն դրամ: 
  
Նույն օրը բյուջետային քննարկումները շարունակվեցին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Նիստը նախագահում էին հանձնաժողովների նախագահներ Հակոբ Հակոբյանը եւ Գագիկ Մինասյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը եւ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրին 2012 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծով սոցիալական ոլորտի ֆինանսական ցուցանիշները եւ նախատեսված ծրագրերը:

Սոցիալական ոլորտի ծախսերը (առանց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պահպանման ծախսերի) կկազմեն 303 736. 9 մլն դրամ կամ ծախսերը 2011 թ. նկատմամբ աճել են 35303. 7 մլն դրամով: «Սպայական անձնակազմի եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրով, առանց կենսաթոշակին տրվող հավելումների եւ թաղման նպաստի, նախատեսվում է 18179.8 մլն դրամ: «Շարքային զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրով (առանց կենսաթոշակին տրվող հավելումների եւ թաղման նպաստի) նախատեսվում է 1 341.9 մլն դրամ, «Սոցիալական կենսաթոշակներ» ծրագրով` 10 070.4 մլն դրամ: 2012թ-ից հիմնական կենսաթոշակի չափը 2500 դրամով կբարձրացվի եւ սոցիալական կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի 16 226.1 դրամ` 2011թ. 13 196.7 դրամի դիմաց: «Աշխատանքային կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 169 124.1 մլն դրամ: «Ընտանեկան նպաստ եւ միանվագ դրամական օգնություն» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ: Նպաստի միջին ամսական չափը կբարձրացվի 10%-ով, որի արդյունքում այն 2012 թ. կկազմի 29 537.8 դրամ` 2011 թ. 26 853 դրամի դիմաց: Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի ամսական չափը պահպանվելու է 2011 թ. մակարդակին` 18.0 հազ. դրամ: «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում 113.1 մլն. դրամի չափով: Ծախսերի նվազումը պայմանավորված է կանխատեսվող նպաստառուների թվի պակասմամբ: Պահպանվում է 2011 թ. պետական բյուջեով նախատեսված նպաստի չափերը` 1-ին եւ 2-րդ երեխայի ծննդյան դեպքում 50.0 հազ. դրամ, իսկ 3-րդ եւ ավելի երեխայի ծննդյան դեպքում 430.0 հազ. դրամ: «Հղիության եւ ծննդաբերության նպաստ» ծրագրով նախատեսվում է 3 096.5 մլն դրամ: Աճը 2011 թ. նկատմամբ կկազմի 849.2 մլն. դրամ: «Գործազկության նպաստ» ծրագրով նախատեսվում է հատկացնել 4503.6 մլն դրամ: «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրի գծով ծախսը կազմում է 1.7 մլրդ. դրամ (պահպանվել է 2011թ. պետական բյուջեով նախատեսված չափը): «Հայրենական Մեծ Պատերազմի մասնակիցներին, Հայրենական Մեծ Պատերազմի եւ այլ պետություններում մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական օգնության տրամադրում» ծրագրով կտարամդրվի 8 280.0 մլն դրամ: Դրամական օգնության միջին ամսական չափը կկազմի շուրջ 19493 դրամ: «Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստի վճարում» ծրագրով նախատեսվում է 2 599.4 մլն դրամի չափով ծախս: Ծախսերի աճը կազմում է շուրջ 36.6 մլն դրամ, որը պայմանավորված է միջին օրական նպաստի չափի 182.4 դրամով բարձրացմամբ:


17.06.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.06.2024
ՀՀ-ի համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն. Ռուստամ Բաքոյանը` Նիկոլաուս Շերակին
Հայաստանի Հանրապետության համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն` պայմանավորված մի շարք հանգամանքներով. առաջին հերթին ժողովրդավարության բարձր մակարդակով, եւ գիտեք, որ մեր երկիրը մի քանի տարի է արդեն` այդ ճանապարհով  հաստատակամ քայլերով առաջ է գնում: Հունիսի 17-ին ողջունելով Ավստրիայի Ազգայ...

17.06.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակը
ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը եւ բարեկամական խմբի անդամ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունիսի 17-ին հանդիպել են Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակի հետ: Ողջունելով հյուրին՝ Շիր...

17.06.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի հունիսի 17-ին` ժամը 15:00-ին, 214 սրահում:...

17.06.2024
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին,  կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ հղմամբ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am