Մարտի 26-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին
ԱԺ երրորդ գումարման երրորդ
նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ 2004 թ. մարտի 29-31-ի ԱԺ եռօրյա նիստերի օրակարգի նախագիծը:
ԱԺ երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծի լրացումներ բաժնում ընդգրկվել են 4 օրինագծեր: Ա
Ժ առաջիկա եռօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 14 հարց, միջազգային 6 պայմանագիր:
Խորհրդարանին կներկայացվի օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ հաղորդումը:
Ազգային ժողովի եռօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվի մարտի 29-իԱԺ նիստում: