National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
01.11.2011
Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ
1 / 6

Նոյեմբերի 1-ին Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի հուշակոթողին եւ խոնարհումով ու լռությամբ հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները  եղան ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին:  Հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը եւ  բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովը գրառում կատարեցին պատվո հյուրերի հուշամատյանում։  Իր գրառման մեջ Եվգենի Կիրիլովը մասնավորապես նշել է. «Սա հայ ժողովրդի պատմության ողբերգական, հուզիչ էջերից է: Մենք հույս ունենք, որ այն երբեք չի կրկնվի պատմության մեջ»:

ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը լրագրողների հետ զրույցում՝ նշեց.

«Ես առաջին անգամ եմ Հայաստանում, լինելով Ցեղասպանության թանգարանում՝ անչափ տպավորված եմ եւ հասկանում եմ, որ Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության կարեւոր էջերից մեկն է։ Ես բավականին շատ բան գիտեմ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, քանի որ ծնվել եմ նախկին Չեխոսլովակիայում։ Մեր՝ Եվրապառլամենտի պատգամավորներիս համար շատ կարեւոր է հարցի իմացությունը, որպեսզի կարողանանք ապագայում կանխել նման ոճրագործությունները»։

ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ,  Եվրախորհրդարան-Թուրքիա բարեկամության խմբի անդամ, Բուլղարիան ներկայացնող Սլավի Բենովն իր խոսքում նշեց. «Եվրապառլամենտում մենք երկու դեկլարացիա ենք ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Կարծում եմ, որ մենք իրավունք չունենք մոռանալ մեր անցյալը, մեր պատմությունը, հակառակ դեպքում մենք ապագա չենք ունենա։

Կարծում եմ, որ առաջիկայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ դեկլարացիաներին կմիանան ոչ միայն նոր երկրներ, այլեւ տարբեր հասարակական կազմակերպություններ, որն էլ մեծ արդյունք կտա»։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am