National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.07.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանին հանձնեց ՀՀ քաղաքացու անձնագիր
1 / 2

Հուլիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Գրեմմի-2011»-ի դափնեկիր, «Armenian Navy Band» խմբի ղեկավար, հայտնի  երաժիշտ Արտո Թունջբոյաջյանին:

ԱԺ նախագահը շնորհավորեց նրան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն  եւ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու առթիվ եւ վստահություն հայտնեց, որ նա այսուհետ եւս կշարունակի արժանապատվորեն ներկայացնել հայ մշակույթը արտերկրում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորեց մշակույթի դերը որպես երկրի եւ ժողովրդի այցեքարտ:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մտադիր է նախաձեռնել մի շարք  բարեգործական համերգ-ակցիաներ` ուղղված սոցիալապես խոցելի խմբերի աջակցությանը եւ դրանցում ակնկալելով նաեւ «Armenian Navy Band» խմբի մասնակցությունը:

Արտո Թունջբոյաջյանը ներկայացրեց իր ծրագրերը եւ պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը ԱԺ-ի հետ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am