National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.06.2011
ԱԺ փոխնախագահն ընդունեց ՌԴ Թաթարստանի Հանրապետության պետական խորհրդի եւ Ուկրաինային Զապորոժիեի ռեգիոնալ խորհրդի նախագահներին
1 / 1

Հունիսի 28-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանն ընդունեց ՌԴ Թաթարստանի Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Մուհամեդշին Ֆարիդին եւ  Ուկրաինայի Զապորոժիեի Ռեգիոնալ խորհրդի նախագահ Պավլո Մատվիենկոյին, ովքեր Հայաստանում են` մասնակցելու հունիսի 29-ին Երեւանում կայանալիք Եվրախորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի վարչատարածքային միավորների միջեւ բազմակողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները եւ համապատասխան  իրավապայմանագրային բազայի ստեղծման հեռանկարները: ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի գնահատմամբ` երեք  երկրների  պատմական բարեկամական կապերի ընձեռած հնարավորությունները առավել արդյունավետ պետք է օգտագործել փոխշահավետ բազմակողմ կապերի, մասնավորապես առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար. ժամանակն է, որ բարի ցանկություններն ու ստեղծված փոխվստահությունը ռեգիոնալ համագործակցությանն ուղղված նոր  ծրագրերի իրականացման ամուր հիմք դառնան:

Կողմերը քննարկեցին  փոխադարձ հետաքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


04.06.2024
2023 թ. Արտաքին գործերի նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր՝ 15 միջոցառմամբ
2023 թվականին ԱԳՆ-ն իրականացրել է 6 ծրագիր՝ 15 միջոցառմամբ. փաստացի կատարողականը կազմել է  25 մլրդ  57 մլն դրամ: Սկզբնական պլանավորվածի նկատմամբ ծախսերն աճել են 41.2 տոկոսով, ճշտված պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 99.5 տոկոս: Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է եղել արտերկրում դես...

04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am