National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
10.06.2011
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Հունիսի 10-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի  նախագահ Արմեն Ռուստամյանն ընդունեց  ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տնօրինության տնօրեն Լորի Բրիսթոուին:

Հյուրերի խնդրանքով պարոն Ռուստամյանն անդրադարձավ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի Կազանում կայանալիք հանդիպմանը, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրին: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ Կազանում կայանալիք առաջիկա հանդիպմանը կողմերը կարգավորման համար առաջարկվող փաստաթղթի արդեն վերջնական տարբերակի համաձայնեցման աշխատանքներ պետք է տանեն: Նրա մոտեցմամբ` եթե կողմերը բանակցում են, ապա պետք է բանակցելի տեսակետներ ունենան, իսկ բանակցելը ենթադրում է փոխզիջումներ, որոնց մասին առայժմ խոսում է միայն Հայաստանը, ադրբեջանական կողմի գնահատմամբ` իրենց կողմից ամենամեծ փոխզիջումն այն է, որ պատերազմ չեն սկսում: Մինչդեռ, պարոն Ռուստամյանի կարծիքով, խաղաղությունը որքան Հայաստանին է անհրաժեշտ, նույնքան էլ Ադրբեջանին եւ, ընդհանրապես, միջազգային հանրությանը: Արմեն Ռուստամյանի խոսքով` Ադրբեջանի դիրքերի կոշտացումը հետեւանք է նաեւ այն հանգամանքի, որ Թուրքիան ձգտում է ձեռք բերել ուղղակի միջամտության հնարավորություններ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակը նաեւ այն էր, որ այդ երկու հարցերը չփոխկապակցվեն, սակայն Թուրքիայի դիրքորոշման պատճառով, որը գործընթացը բացառապես կապում է ԼՂ խնդրի կարգավորման հետ, հնարավոր չեղավ այն իրականացնել: Պարոն Ռուստամյանի համոզմամբ` հայ-թուրքական արձանագրությունների կասեցված գործընթացն անգամ Թուրքիան փորձում է օգտագործել իր խնդիրներն առաջ մղելու համար: Խոսելով կարգավորման գործընթացի վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակից` պարոն Ռուստամյանը համոզմունք հայտնեց, որ հասարակություններին պետք է պատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի, մինչդեռ Ադրբեջանում հակառակն է կատարվում:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am