National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.03.2004
Վրաստանի նախագահը խորհրդարանում

Մարտի 12-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահները, մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները հանդիպեցին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ:

Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորեց նրան ընտւրության առիթով եւ վստահություն հայտնեց, որ հետայսու հայ-վրացական միջպետական հարաբերությունները կզարգանան ու Վրաստանի խորհրդարանի առաջիկա ընտրություններից հետո էլ կշարունակվեն հայ-վրացական միջխորհրդարանական հարաբերությունները: Խորհրդարանի նախագահը կարեւորեց նաեւ Վրաստանում ապրող հազարավոր հայերի ակտիվ ինտեգրումը երկրի կյանքում:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Հայաստան իր այցի նպատակը համարեց երկու երկրների փոխհարաբերությունները ձեւականից իրական հուն փոխանցելը, նա ընդգծեց, որ Հայաստանը Վրաստանի համար ռազմավարական գործընկեր է եւ տարածաշրջանում մեր երկրներին կապում է ոչ միայն դարավոր բարեկամությունը, այլեւ նույն հավատն ու նույն մենթալիտետը: Վրաստանի նախագահը նշեց, որ ինքը կողմնակից է տարածաշրջանային միասնական տնտեսական տարածքի ստեղծմանը, որովհետեւ ոչ մի պետություն առանձին զարգանալ չի կարող եւ անպայման պետք է օգտագործվեն տարածաշրջանային ներքին ռեսուրսները, քանի որ ոչ մի օգնություն չի կարող հավերժ լինել: Պարոն Սահակաշվիլին անդրադարձավ նաեւ Ջավախքի հայության խնդիրներին, նշելով, որ առաջնահերթություն է տրվելու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը եւ կարգուկանոնի հաստատմանը: Նրա հավաստմամբ` մեկ տարի անց անպայման արդեն կգործի Աբխազիայի տարածով անցնող երկաթուղին, որի կարեւորությունը ամբողջ տարածաշրջանի զարգացման համար անգնահատելի է: Վրաստանի նախագահը կարեւորեց իր երկրում կարգուկանոնի հաստատումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ընդգծվեց, որ արդեն մշակվում է նոր հարկային օրենսգիրքը, որը տնտեսական զարգացման նախադրյալներ պիտի ստեղծի:  

Հանդիպման ընթացքում փոխըմբռնման մթնոլորտում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am