National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.04.2011
ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 20-րդ նիստը

Ապրիլի 20-ին Յարոսլավլ քաղաքում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 20-րդ նիստը, որի համանախագահներն են ՌԴ Դաշնային խորհրդի բնական մենաշնորհների հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը եւ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը: 
  
Համապատասխան հաստատված օրակարգին նիստին քննարկվել են ՌԴ եւ ՀՀ միջեւ հումանիտար համագործակցության մի շարք հարցեր, որի արդյունքում կողմերն ընդունել են որոշումներ ուղղված երկու երկրների միջեւ հումանիտար համագործացկության ընդլայնմանը? խթանելով ռուսաց լեզվի տարածմանը Հայաստանում, մշտական բնույթ կրող համատեղ ֆորումների, ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաեւ ներգրավելով մասնավոր սեկտորը, գիտության բնագավառն ու կթական հաստատությունները: 
  
Հանձնաժողովը հաստատել է նաեւ 19-րդ նիստին կազմված հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ներքո փորձագիտական խորհրդի աշխատակարգն ու խորհրդի կազմը: 
  
Նիստի ավարտին կողմերը հաստատել են նաեւ ս/թ. հոկտեմբերին Երեւանում կայանալիք միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստի քննարկվելիք հարցերը: 
  
ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային խորհրդի 20-րդ նիստին մասնակցում էին միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական եւ ռուսական կողմի անդամները, Յարոսլավի մարզի նահանգապետ Ս.Վախկուրովը, Յարոսլավի մարզային Դումայի նախագահ Վ.Ռոգոցկին, ՌԴ-ում ՀՀ Դեսպանության դեսպանորդ Ռ.Անանյանն, ինչպես նաեւ ՀՀ եւ ՌԴ գործադիր մարմնինների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ մշակույթի գործիչների:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am