National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.04.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Երեւանի «Հայբուսակ» եւ «Գլաձոր» ոչ պետական բուհերի ուսանողության ներկայացուցիչների հետ
1 / 3

«Մեր նպատակն է, որ Ազգային ժողովը հանրության համար լինի բաց եւ թափանցիկ»,- ապրիլի 20-ին  Երեւանի « Հայբուսակ» եւ «Գլաձոր» ոչ պետական բուհերի ուսանողության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, նշելով, որ այդ քաղաքականության շրջանակներում խորհրդարանում հյուրընկալվում են դպրոցների, բուհերի , հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր հնարավորություն են ունենում անմիջականորեն ծանոթանալու օրենսդիր բարձրագույն մարմնի եւ պատգամավորների աշխատանքներին, մասնակցել  ԱԺ նիստերին, հանդիպել խորհրդարանի ղեկավարության հետ, պատկերացում կազմել ԱԺ գործունեության, գործառույթների, աշխատակարգի մասին: 

Հանդիպման մասնակիցները շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին ` երիտասարդության հետ մշտական շփումների, երիտասարդների դերակատարությունը կարեւորելու, նրանց խնդիրներին հաղորդակից լինելու համար` բարձր գնահատեցին նման հանդիպումը` այն դիտարկելով Հովիկ Աբրահամյանի որդեգրած թափանցիկ աշխատելու քաղաքականության, ԱԺ-ում իրականացվող բարեփոխումների վկայություն:

ԱԺ նախագահը կարեւորեց  երիտասարդության  մասնակցությունը հասարակական կյանքին, ինչի լայն հնարավորություն է ընձեռելու իր նախաձեռնությամբ ստեղծվող Երիտասարդական  խորհրդարանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այն լինելու է իսկապես գործող, ոչ թե օնլայն  կառույց, ծավալելու է լիարժեք գործունեություն, ունենալու է 12 հանձնաժողով (ինչպես Ազգային ժողովը), որոնց նախագահները ռոտացիոն սկզբունքով ղեկավարելու են Երիտասարդական խորհրդարանը: Հանձնաժողովների անդամները մասնակցելու են ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքներին, քննարկումներ են ծավալելու եւ ներկայացնելու են իրենց առաջարկությունները: Երիտասարդական խորհրդարանում ներկայացված կլինեն կուսակցականներ ու անկուսակցականներ, բուհերի, մարզերի,ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: ԱԺ  նախագահը համոզմունք հայտնեց, որ կառույցը կծավալի ակտիվ գործունեություն:

Ընդհանրապես, Ազգային ժողովի նախագահը պատրաստակամ էր քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկ, այդ թվում` նաեւ սոցիալական ցանցում: Ի պատասխան իր` «Ֆեյսբուք » ցանցում ներկայացված լինելուն վերաբերող հարցին` ԱԺ նախագահն ասաց, որ անձամբ է ծանոթանում սոցիալական ցանցում բարձրացվող հարցերին ու հայտնվող տեսակետներին եւ համոզված է, որ նման քննարկումները կնպաստեն արդյունավետ որոշումներ ընդունելուն: 
  
ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց կրկին հանդիպել ուսանողների հետ, ովքեր, ի դեպ,  պրակտիկա են անցնում Ազգային ժողովում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am