National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.04.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի պատմության թանգարան
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ  ապրիլի 14-ին այցելեց Հայաստանի պատմության թանգարան:  ԱԺ նախագահը  ծանոթացավ թանգարանում բացված` Հայաստանի բրոնզեդարյան դամբարաններից  գտածոների ցուցադրությանը, Վերին նավեր (Ք. Ա. 22-14դդ.) եւ Ներքին նավեր (Ք.ա. 25-20-րդ եւ 7-6-րդ դդ. ) դամբարանադաշտերում կատարված պեղումների արդյունքներին:

Ինչպես  ԱԺ նախագահին տեղեկացրեց  ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» -ի  տնօրեն  Հակոբ Սիմոնյանը, կենտրոնի արշավախումբը  մասնավորապես Արագածոտնի մարզում, Աշտարակ քաղաքի մերձակա  Ներքին Նավեր կոչվող հնավայրում արքայական դամբարաններից հայտնաբերել է  կավաշեն անոթներ, բրոնզե զենքեր ու զարդեր, ոսկյա, ապակե ու կիսաթանկարժեք քարերից պատրաստված պերճանքի առարկաներ եւ այլ իրեր, որոնք ցուցադրված են թանգարանում: Հովիկ Աբրահամյանն առաջարկեց  հայտնաբերված արժեքավոր գտածոների ցուցադրություն կազմակերպել նաեւ Ազգային ժողովում, որտեղ այցելող օտարերկրյա հյուրերն ու պատվիրակությունները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի պատմության հնագույն էջերին:

ԱԺ նախագահը  շրջեց  Հայաստանի պատմության թանգարանի սրահներով, որտեղ թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի ներկայացմամբ ծանոթացավ նաեւ թանգարանի «Մշակույթ, արվեստ, հավատալիքներ. Հին քարե դարից մինչեւ բրոնզե դար» եւ «Ուրարտու. Վանի թագավորություն» խորագրերով ցուցադրություններում ներկայացված ցուցանմուշներին:

Հովիկ Աբրահամյանն այցելեց նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահ, դիտեց այնտեղ բացված ժամանակավոր ցուցադրության շրջանակներում ներկայացված Երվանդ Քոչարի եւ Ժանսեմի աշխատանքները:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am