National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.04.2011
Հանդիպում ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Ապրիլի 4-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր հանդիպում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի եւ մարտի 6-10-ը «Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության հզորացում» ծրագրի շրջանակներում Նորվեգիա կատարած ճանաչողական այցին մասնակից ԱԺ պատգամավորների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրին եւ Նորվեգիայի օմբուդսմենի` երեխաների իրավունքների գծով տեղակալ Կնուտ Հաանեսը:

Նշենք, որ ս.թ. մարտի 6-10-ը հայաստանյան պատվիրակությունը այցելել էր Նորվեգիա` ծանոթանալու երեխաների իրավունքների պաշտպանության Նորվեգիայի փորձին, եւ, իբրեւ ծրագրի շարունակություն, ապրիլի 4-7-ը Հայաստան է այցելել Կնուտ Հաանեսը:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ողջունելով պարոն Կնուտ Հաանեսի այցը Հայաստան, նշեց, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը մեր երկրում առանձնակի կարեւորվում է, եւ քայլեր են իրականացվում ոլորտը կանոնակարգելու ու երեխաների իրավունքները առավել պաշտպանելու ուղղությամբ: Պարոն Բաբլոյանը նշեց, որ Նորվեգիա այցելությունից հետո հայաստանյան պատվիրակության անդամները պատրաստել եւ ԱԺ նախագահին են ներկայացրել իրենց առաջարկները: Հայաստանում երեխայի իրավունքների օմբուդսմենի առանձին ինստիտուտի ներդրման առումով որպես առաջին քայլ առաջարկվել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծել առանձին ստորաբաժանում, որը կզբաղվի միայն երեխայի իրավունքների պաշտպանության հարցերով, եւ այդ ստորաբաժանման ղեկավար կարող է հանդիսանալ օմբուդսմենի տեղակալը:

Հանդիպմանը մասնակցող ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Արամ Սաֆարյանը, Կարինե Աճեմյանը, Մկրտիչ Մինասյանը, Անահիտ Բախշյանը եւս կարեւորեցին վերոնշյալ առաջարկը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրին կարեւորեց Հայաստանի իրականացրած քայլերը երեխաների իրավունքների պաշտպանության հարցում: Նորվեգիայի օմբուդսմենի` երեխաների իրավունքների գծով տեղակալ Կնուտ Հաանեսը նշեց, որ իր երկիրն առաջինն էր, որ ստեղծեց երեխաների իրավունքների գծով օմբուդսմենի առանձին ինստիտուտ. այժմ եվրոպական մի շարք երկրներում գործում են ավելի քան 35 նման գրասենյակներ: Նա բարձր գնահատեց Հայաստանում իրականացվող քայլերը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում` միաժամանակ ընդգծելով, որ դեռեւս շատ անելիքներ կան: Պարոն Հաանեսը կարեւորեց մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում առանձին ստորաբաժանման ստեղծումը, ինչի մասին ասված է նաեւ Երեխայի իրավունքների կոմիտեի հանձնարարականում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am