National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.03.2011
ՍԾՏՀ ԽՎ մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 36-րդ նիստը Երեւանում
1 / 4

Մարտի 30-ին Ազգային ժողովում անցկացվեց ՍԾՏՀ ԽՎ մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 36-րդ նիստը, որին մասնակցում էին շուրջ 30 պատվիրակներ Ռուսաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Հունաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից: Հանձնաժողովում Հայաստանը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նիստին ներկա էր նաեւ ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:

Նիստը ողջույնի խոսքով բացեց Հունաստանի պատվիրակության ներկայացուցիչ, ՍԾՏՀ ԽՎ մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Ալեքսանդրոս Դերմենձոպուլոսը: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի ժողովրդին եւ իշխանություններին ջերմ ընդունելության համար եւ ներկայացվեց նիստի ընթացքում քննարկվող հարցը` «ՍԾՏՀ ԽՎ անդամ երկրներում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված միջազգային սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը»:

Բացման խոսքում ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, ողջունելով ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովի նիստի մասնակիցներին, համոզմունք հայտնեց, որ հերթական հանդիպումը կխորացնի համագործակցությունը եւ բարեկամությունը ՍԾՏՀ ԽՎ անդամ երկրների միջեւ: Գագիկ Մինասյանը բարձրաձայնեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը նիստի մասնակիցներին: Ուղերձում նշված է. որ Հայաստանի Ազգային ժողովը կարեւորում է հետագա համագործակցության ամրապնդումը Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որն այսօր հանդիսանում է տարածաշրջանում համագործակցության խթանման կարեւոր մարմիններից մեկը: Այս ձեւաչափով հանդիպումներն ու քննարկումները մեր երկրների խորհրդարանականներին հնարավորություն են ընձեռում առավել կենտրոնանալ տարածաշրջանային տարբեր խնդիրների լուծման համար միասնական որոշումների ընդունման ուղղությամբ, ինչը հիմնականում պայմանավորված է խորհրդարանականներին բնորոշ փոխզիջումների ձգտելու պատրաստակամությամբ: Նշված է, որ վեհաժողովի անդամ երկրներն ունեն ընդհանուր շատ արժեքներ եւ նպատակներ. խաղաղության, կայունության եւ բարեկեցության հաստատում Սեւծովյան տարածաշրջանում, բարիդրացիական հարաբերությունների հաստատում եւ այլն:  Ուղերձում խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ տարածաշրջանում տնտեսական արդյունավետ համագործակցության համար գոյություն ունի մեծ ներուժ: Անհրաժեշտ է խրախուսել ներդրումները տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման, հատկապես էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում: Կարեւոր դեր կարող են ունենալ նաեւ մշակութային, կրթական, գիտական ծրագրերը, զբոսաշրջության զարգացումը: Նման շփումները նպաստում են միմյանց ավելի լավ ծանոթանալու եւ մեր երկրների միջեւ երկխոսության հաստատմանը: Սա նաեւ կարեւոր նախապայման է ակտիվ գործարար կապերի հաստատմանը: «Համագործակցության ճանապարհով եւս հնարավոր է ստեղծել առավել նպաստավոր պայմաններ տարածաշրջանում առկա քաղաքական խնդիրները լուծելու համար: Խորհրդարանի ղեկավարը, նիստի մասնակիցներին մաղթելով արդյունավետ ու հաջող աշխատանք, հույս է հայտնում, որ ընդունված որոշումներն իրենց դրական նպաստը կբերեն տարածաշրջանում մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- նշված է ուղերձում:

Օրակարգը եւ հանձնաժողովի 35-րդ նիստի արձանագրությունը հաստատելուց հետո, օրակարգային գլխավոր հարցի` «ՍԾՏՀ ԽՎ անդամ երկրներում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը» վերաբերյալ զեկույցով հանդես եկավ հանձնաժողովի անդամ, Հայաստանը ներկայացնող Վարդան Խաչատրյանը: Նա նշեց, որ հաշվի առնելով սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման կարեւորությունը Սեւծովյան տարածաշրջանում` հանձնաժողովը 35-րդ նիստում, որը տեղի է ունեցել 2010 թ. սեպտեմբերին, Բուխարեստում, որոշում է կայացրել քննարկման առարկա դարձնել վերոնշյալ խնդիրը: Պարոն Խաչատրյանը նշեց, որ ՍԾՏՀ ԽՎ անդամ երկրները եւ կառավարությունները կարող են սանիտարահիգիենիկ նորմերի եւ մարդկանց առողջության պահպանման ոլորտում հաջողությունների հասնել մշտական վերահսկողության եւ համապատասխան միջոցառումների կազմակերպման ճանապարհով: Նա մարդու առողջության պահպանման հարցում առանձնակի կարեւորեց շրջակա միջավայրի մաքրությունը եւ սննդի անվտանգությունը: Ըստ նրա` սանիտարահիգիենիկ պայմանների բարելավումը միլիոնավոր մարդկանց համար անվտանգ եւ առողջ շրջակա միջավայր ունենալու ճանապարհ է հարթում:

Նիստի մասնակիցները զեկույցը հավանության արժանացրին: Գլխավոր  վեհաժողովում հարցը կներկայացնի պարոն Խաչատրյանը:

Օրակարգային հարցի վերաբերյալ իրենց երկրների փորձը եւ կատարվող աշխատանքները ներկայացրին Բուլղարիայից Սվիլեն Կրայչեւը, Հունաստանից Պանայոտա Զունին, Ռուսաստանից Ալեքսանդր Բեդնովը, Ռեշատ Դոգրուն Թուրքիայից, Վլադիմիր Վյազիվսկին Ուկրաինայից եւ Գեորգի Գոգուաձեն Վրաստանից: Նրանք եւս կարեւորեցին կայուն սանիտարահիգիենիկ միջավայրի ստեղծումը, սանիտարահիգիենիկ պահանջներին բավարարող ապրանքների ներկրումը, շրջակա միջավայրի մաքրությունը մարդու առողջության պահպանման գործում, սննդի անվտանգության նորմերի պահպանումը:

Նիստի վերջում որոշում կայացվեց, որ հանձնաժողովի հաջորդ` 37-րդ նիստը տեղի կունենա 2011-ի սեպտեմբերին Ադրբեջանում` Գանջայում: Այդ նիստում որպես օրակարգային հիմնական հարց կքննարկվի «Կրթությունը ՍԾՏՀ ԽՎ անդամ երկրներում» թեման: Հիմնական զեկուցող նշանակվեց Հունաստանի ներկայացուցիչը` Պանայոտա Զունին: Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Սեւծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ ռազմավարությունը» բանաձեւը, որի վերաբերյալ պատվիրակությունները ՍԾՏՀ ԽՎ միջազգային քարտուղարությանը իրենց առաջարկները կներկայացնեն: Քարտուղարությունը այդ առաջարկների հիման վրա կպատրաստի փաստաթուղթ, որը կքննարկվի 2011-ի հուլիսին Կիեւում կայանալիք նիստում:

Սպառելով օրակարգը` երեւանյան  նիստն ավարտեց աշխատանքը:


29.05.2024
2023 թ. մենք բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը եւ տուրքերը կազմել են ՀՆԱ-ի 23,4 տոկոսը. Վահե Հովհաննիսյան
2023 թվականի հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ապահովումը, անվտանգային համակարգի ամրապնդումը եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը: Մենք 2023 թվականին ամբողջությամբ համապատասխ...

29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...

29.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը դրական է գնահատել Հայաստան-Բելգիա զարգացող հարաբերությունները: Հյուրի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը...

29.05.2024
2018 թ. հեղափոխությունից մինչ օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. ՀՀ վարչապետ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր եւ գործադիր ի...

29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am