National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.03.2011
Ազգային ժողովը միացավ «Երկրի ժամը» ակցիային եւ մեկ ժամով անջատեց լույսերը
1 / 1

ՀՀ Ազգային ժողովը մարտի 26-ին, ժամը 20.30-21.30-ը միացավ «Բնության համաշխարհային հիմնադրամ» (WWF) շրջակա միջավայրի միջազգային ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երկրի ժամ» ակցիային, որը կոչված է բարձրացնելու կլիմայի փոփոխության եւ էներգիան ավելի խնայողաբար ծախսելու անհրաժեշտության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը: Այս տարի ակցիան իրականացվել է աշխարհի 128 երկրներում:

Նշելու համար «Երկրի ժամը»` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կոչ էր արել Հայաստանի բնակիչներին միանալ երկրագնդի բնակչությանը եւ մեկ ժամով անջատել լույսերը: Նշենք, որ այս նախագիծն առաջին անգամ 2007 թ. իրագործվել է Ավստրալիայում Վայրի բնության համաշխարհային ֆոնդի միջոցով. Սիդնեյում 2,2 միլիոն անհատներ եւ 2 հազար ընկերություններ մեկ ժամով անջատել են լույսերը: Միջոցառումը անմիջապես գարնանային գիշերահավասարից հետո է կազմակերպվում, քանի որ հյուսիսային եւ հարավային կիսագնդերում էլ 20.30-ին արդեն մութ է լինում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am