National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.03.2011
Ոչ միայն աշակերտներն են այցելում խորհրդարան, այլեւ պատգամավորներն են գնում դպրոցներ
1 / 3

Մարտի 22-ին Ազգային Ժողովում անցկացված հերթական «Բաց դաս»-ի «օրակարգը» համահունչ էր խորհրդարանական հերթական քառօրյային եւ այսօրվա միջազգային անցուդարձին. խորհրդարանում հյուրընկալված` մայրաքաղաքի Ավան եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների դպրոցների աշակերտների հետ  հանդիպմանը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ նաեւ ընտրական օրենսգրքի նախագծերի շուրջ ծավալված քննարկումներին:

ԱԺ նախագահը նշեց, որ ընտրական օրենսդրության շուրջ եղել են բազմաթիվ քննարկումներ, հանդիպումներ քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների հետ, որոնք կարեւորել են ընտրությունների արդար եւ թափանցիկ անցկացումը, ընտրական օրենսգրքի նախագիծն ուղարկվել է նաեւ միջազգային փորձաքննության, իսկ այժմ այն քննարկվում է Ազգային ժողովում:

ԱԺ նախագահի եւ դպրոցականների հետ հանդիպմանը չշրջանցվեցին նաեւ ավանդաբար հնչող հարցերը, որոնք  վերաբերում էին  մասնավորապես  կրթությանն ու կրթական համակարգին: Հովիկ Աբրահամյանը աշակերտներին հորդորեց արդյունավետ օգտագործել իրենց ժամանակը եւ հիմնավոր գիտելիքներ ձեռք բերել: ԱԺ նախագահը հանդիպմանը ներկա ուսուցիչներից հետաքրքրվեց կրթական գործընթացներով եւ բարձր գնահատեց մանկավարժների գործունեությունն ու նրանց ներդրումը ապագա սերնդի դաստիարակման գործում` բոլոր մանկավարժներին  շնորհակալություն հայտնելով աշխատանքի եւ իրենց մասնագիտությանը նվիրվածության համար:

Դպրոցականները ԱԺ նախագահի  հետ հանդիպմանը հնչեցրին նաեւ արտաքին քաղաքականությանը, գնաճին, հայկական ատոմակայանին, հեռուստատեսությամբ ցուցադրվող հաղորդումներին ու ֆիլմերին վերաբերող հարցեր ու հարցադրումներ: Պատասխանելով դրանց` ԱԺ նախագահը հայտնեց, որ«Բաց դաս»-երի ժամանակ աշակերտները բարձրացնում են շատ հետաքրքիր հարցեր, առաջարկություններ անում, որոնք նաեւ հետագայում քննարկման առարկա են դառնում: Հետեւաբար, նման հանդիպումները շատ կարեւոր են փոխադարձ շփումների, խորհրդարանի աշխատանքներին, պատգամավորներին ծանոթանալու առումով:

Իբրեւ «Բաց դաս»-երի յուրօրինակ շարունակություն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով  ոչ միայն աշակերտներն են այցելում  խորհրդարան, այլեւ պատգամավորներն են գնում դպրոցներ եւ հանդիպումներ ունենում աշակերտների հետ: Արդեն ավելի քան քսան պատգամավորներ, ովքեր ներկայացնում են տարբեր քաղաքական ուժեր, այցելել են տարբեր դպրոցներ եւ հանդիպել աշակերտների ու մանկավարժական կոլեկտիվի հետ:

Խորհրդարանի նիստերի դահլիճում Ազգային ժողովի նախագահի հետ  լուսանկարը ամփոփեց ավանցի եւ քանաքեռ-զեյթունցի դպրոցականների այցելությունը օրենսդիր բարձրագույն մարմին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am