National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.03.2011
«Բաց դաս»` ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի դասախոսների եւ ուսանողների համար
1 / 2

Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակներում մարտի 21-ին խորհրդարանում հյուրընկալվել էին  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի դասախոսներն ու ուսանողները: Ավանդույթի համաձայն, նրանք նախ ներկա գտնվեցին Ազգային ժողովի նիստին:

Այնուհետեւ նրանց հետ հանդիպեց Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Նա անդրադարձավ խորհրդարանի կառուցվածքին ու գործառույթներին, ներկայացրեց ԱԺ աշխատակարգը: ԱԺ փոխնախագահը մասնավորապես ընդգծեց խորհրդարանի վերահսկողական գործառույթը պետական բյուջեի ձեւավորման եւ բյուջետային միջոցների օգտագործման գործընթացում: Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ այլ հարցերի:

Իսկ հանդիպումից հետո «Բաց դաս»-ի մասնակիցներին միացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահի հետ  մտերմիկ զրույցից հետո ուսանողները  լուսանկարվեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am