National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.03.2011
Լուկա Բեբիչը հանդիպեց Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի անդամների հետ
1 / 1

Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա  Բեբիչի գլխավորած պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի անդամների հետ:

Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը նշեց, որ հայ-խորվաթական երկկողմ հարաբերությունների սերտացման համար կարեւոր է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Այս տեսանկյունից պարոն Սահակյանը բարձ գնահատեց պատվիրակության այցը Երեւան: Նա կարեւոր համարեց եվրոպական կառույցներում Հայաստանի եւ Խորվաթիայի պատվիրակությունների միջեւ համագործակցության անհրաժեշտությունը: Նշելով, որ ԵՄ անդամակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է` խմբի ղեկավարն այդ հարցում կարեւորեց Խորվաթիայի փորձը:

Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա  Բեբիչը եւս կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, փոխայցերը եւ համագործակցությունը միջազգային կառույցներում: Նա Խորվաթիայի խորհրդարանի աջակցությունը հայտնեց Հայաստանի եվրաինտեգրման հետ կապված գործընթացում: Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորները նշեցին, որ իրենց երկիրն արդեն ավարտում է ԵՄ անդամակցության բանակցությունները եւ պատրաստ է այդ հարցում իր փորձառությունը կիսել հայ գործընկերների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am