National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.03.2011
Ցուցահանդես խորհրդարանում
1 / 3

Մարտի 3-ին ԱԺ  Կանաչ սրահում կանանց գարնանային տոներին ընդառաջ բացվեց հայտնի նկարչուհիներ Արեւիկ Արեւշատյանի, Թենի Վարդանյանի եւ Մարինե Դիլանյանի գեղանկարչական աշխատանքների ցուցադրությունը:

Նկարչուհիների  ներկայացրած տասնյոթ  կտավներում, որոնք խիստ  տարբեր էին իրենց աշխատաոճով եւ արտահայտչականությամբ, ներկայացված էին  կանացի հույզերն ու ապրումները,  աշխարհի եւ երջանկության, չարի եւ բարու ընկալումներն ու պատկերացումները:

Բացելով ցուցահանդեսը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց.

«Հարգելի տիկնայք եւ պարոնայք, հարգելի գործընկերներ, կանանց տոների միամսյակի կապակցությամբ մեր մայրերը, քույրերը եւ դուստրերը արժանանում են առանձնահատուկ ուշադրության եւ մեծարանքի: Նրանց ուղղվում են գնահատանքի եւ շնորհավորանքի խոսքեր, եւ ես ուզում եմ մաղթել, որ այդ մեծարումը շարունակվի ամբողջ տարին: ՉԷ որ մեր ժողովուրդը մշտապես խոնարհվել է հայ կնոջ հեզ ու միաժամանակ ուժեղ կերպարի առաջ: Պատմության ամենածանր պահերին կինն է ապավեն եղել, հույս եւ հավատ  ներշնչել: Հայ կինը տան ամուր  հույսի մատուռ է եղել: Ուզում եմ շնորհավորել ու շնորհակալություն հայտնել բոլոր կանանց, ովքեր  դաստիարակում ու կրթում  են Հայաստանի քաղաքացիների նորանոր սերունդներ, զբաղված են գիտությամբ ու մշակույթով: Այսօր հենց այդ կանանց ենք մեծարում` արվեստի տաճարի սպասավորներին: Այս սրահում երեք կնոջ ներաշխարհ կա: Մենք խոնարհվում ենք Ձեր արվեստի ուժի առաջ: Ես մի փոքրիկ նվեր եմ ուզում մատուցել ու մաղթել, որ սերը, ջերմությունն ու երջանկությունը միշտ ձեզ հետ լինեն »:

ԱԺ նախագահը նկարչուհիներին նվիրեց նրանց այնքան անհրաժեշտ   կտավ եւ յուղաներկեր:

Նկարչուհիներն  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին շնորհակալություն հայտնեցին ցուցահանդեսի  կազմակերպմանն աջակցելու,  ջերմ վերաբերմունքի եւ  իրենց  ստեղծագործությունների հանդեպ  ցուցաբերված հետաքրքրության համար:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ Ազգային ժողովը նպաստելու է, որպեսզի կանանց  դերակատարությունը  հնարավորիս ավելանա  հանրապետության   քաղաքական եւ տնտեսական կյանքում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am