National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.12.2010
Գեղեցիկ ավանդույթը շարունակվում է
1 / 5

Դեկտեմբերի 13-ին ԱԺ Կանաչ սրահում բացվեց  գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանի անհատական` թվով 20-րդ ցուցահանդեսը, որը նա նվիրել է ՀՀԿ հիմնադրման 20-րդ տարեդարձին:  Ցուցահանդեսին ներկա  էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանը բազմաթիվ հանրապետական եւ միջազգային ցուցահանդեսների մասնակից է, ՀՀ նկարիչների եւ ժուռնալիստների միությունների անդամ, ինչպես նաեւ դասավանդում է Գյումրիի ԲՈՒՀ-երում: Նկարչուհին նաեւ ՀՀԿ Գյումրիի տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նախագահն է եւ մասնագիտական գործունեությունից զատ` զբաղվում է հասարակական, մանկավարժական գործունեությամբ:  Մասնավորապես, հիմնադրել է Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրիի մասնաճյուղը:

Սուսաննա Մկրտչյանը, ստեղծագործում է յուրօրինակ ոճով, որը նա  կոչում է   ռելիեֆային գեղանկարչություն: Իր ինքնատիպ եւ գունային նուրբ համադրությամբ աչքի ընկնող գործերում, որոնք պատրաստված են սովորական թղթերից եւ ներկանյութերից, հեղինակը պատկերել է հին գյումրեցիների եւ թիֆլիսեցիների առօրյան, նրանց կենցաղը, ստեղծել մի հնաբույր պատկերավոր աշխարհ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը բացելով ցուցահանդեսը` նշեց, որ շարունակվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնած գեղեցիկ ավանդույթը, եւ ցուցադրվելու հնարավորություն են ստանում ոչ միայն երեւանաբնակ, այլեւ հանրապետության այլ բնակավայրերում ստեղծագործող արվեստագետները:

Գեղանկարչուհուն դրվատանքի եւ գնահատանքի խոսքեր ուղղեցին նաեւ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը եւ ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Տիկին Նաղդալյանը նկատեց, որ  բազմաթիվ արվեստասերներ հնարավորություն ստացան շփվել գեղեցիկի հետ, նկարչության միջոցով տեսան Գյումրիի կոլորիտը: Ստեղծագործական նոր եռանդ մաղթելով նկարչին` տիկին Նաղդալյանը հորդորեց միշտ հիշել, որ իր աշխատանքը գնահատվել է նաեւ Հայաստանի  խորհրդարանում:

ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին մշակույթի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար` նկատելով, որ  բազմիցս մասնակցել է Ազգային ժողովում արդեն ավանդույթ դարձած ցուցահանդեսներին եւ  հույս հայտնեց, որ դրանք շարունակական կլինեն : Նա անդրադարձավ նկարչի մասնագիտական եւ մանկավարժական որակներին, նշեց, որ նա իր աշխատանքներին վերաբերվում է մեծ նվիրումով եւ եռանդով, կրթում մանուկ սերնդին:

Սուսաննա Մկրտչյանը մեծ պատիվ համարելով Հայաստանի խորհրդարանում իր գործերի ցուցադրությունը, նա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին եւ կազմակերպիչներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am