National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.12.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ
1 / 1

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ին նշվում է հաշմանդամների միջազգային օրը: Այն յուրատեսակ կոչ է հանրությանը` ուշադրություն հրավիրել հասարակության այն անդամներին ու նրանց խնդիրներին, ովքեր սահմանափակ հնարավորություններ ունենալով` ավելի հոգատար վերաբերմունքի կարիք ունեն: Ուշադրությունն ու սերը երբեմն կարող են շատ ավելի օգտակար լինել, քան բժշկությունը եւ ցանկացած աջակցություն: Եւ մենք պարտավոր ենք տալ այդ ամենը նրանց:

Ճակատագրի կամքով այդ մարդկանց բաժին ընկած սահմանափակումները մենք պետք է փորձենք գոնե ինչ-որ տեղ փոխհատուցել այնպիսի վերաբերմունքով, որ նրանցից որեւէ մեկն իրեն օտարված չզգա շրջապատից:

Պետությունն  իր այսօրվա հնարավորությունների շրջանակում   ձգտում է գտնել հաշմանդամների խնդիրների լուծումները, որոնք, թերեւս, լիարժեք բավարար չեն, բայց համոզված եմ, որ այդ հնարավորությունները վաղն ավելի մեծ են լինելու: Հաշմանդամների խնդիրները գտնվում են  խորհրդարանի եւ անձամբ իմ ուշադրության կենտրոնում: Ազգային ժողովում հաշմանդամների համար կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, որտեղ նրանք ամենաակտիվ մասնակիցներից են:

Հաշմանդամների նկատմամբ ձեւավորված կարեկցական վերաբերմունքի փոխարեն նրանց պետք է ընկալել որպես հասարակության լիարժեք անդամներ եւ ստեղծել  հավասար հնարավորություններ, որ ինտեգրվեն հասարակությանը, զգան, որ անտեսված եւ մոռացված չեն:

Մենք պարտավոր ենք օգնել նրանց` գտնելու իրենց տեղը հասարակության մեջ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am