National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.11.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.11.2010
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Նոյեմբերի  5-ին Արամ Սաֆարյանի նախագահությամբ տեղի ունեցավ  ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը,  որին ներկա էին մարդու իրավունքների պաշտպանը, կառավարության, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների  ներկայացուցիչներ, փաստաբաններ:

ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը առաջին ընթերցման ընթացակարգով ներկայացրեց  «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ   «Պետական տուրքի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մի շարք հասարակական կազմակերպություններ բազմիցս դիմումներ են ներկայացրել պետական մարմիններին` բողոքելով, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի որոշ դրույթներ դժվարություններ են ստեղծում իրենց գործունեության համար եւ հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ մի շարք առաջարկություններ են ներկայացրել: Նշվեց, որ  օրենքում կատարվող կարեւոր փոփոխությունը վերաբերում է կազմակերպության բարձրագույն մարմնի հրավիրման պարբերականությանը: Շատ կազմակերպություններ, որոնց անդամների քանակը անցնում է հազարի սահմանը եւ որոնք ունեն մասնաճյուղեր հանրապետության տարբեր մարզերում ու քաղաքներում, պատճառաբանում են, որ ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ բարձրագույն մարմնի նիստ հրավիրելը կապված է դժվարությունների եւ ֆինանսական զգալի ծախսերի հետ, քանի որ նախքան բարձրագույն մարմնի նիստ հրավիրելը, պետք է բոլոր մասնաճյուղերում կազմակերպել համաժողովներ` բարձրագույն մարմնի նիստին մասնակցելու համար, պատվիրակներ ընտրելու եւ այդ նիստի օրակարգային հարցերի քննարկման համար, որը եւ ժամանակ,  եւ ֆինանսական միջոցներ է պահանջում: Հիմնավորված համարելով նշված բացատրությունը` առաջարկվել է օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետում «երկու տարին» բառերը փոխարինել  «երեք տարին»  բառերով, որի առնչությամբ իրենց դժգոհությունը հայտնեցին հասարակական կազմակերպությունների եւ ստեղծագործական միությունների  ներկայացուցիչները եւ  առաջարկեցին  օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետում «երեք տարին» բառերը  փոխարինել  «չորս  տարին» կամ «մինչեւ հինգ տարին » բառերով:

Հանձնաժողովի փոխնախագահ, հարակից զեկուցող Ռաֆիկ Պետրոսյանը հասարակական կազմակերպությունների եւ ստեղծագործական միությունների ներկայացուցիչներին առաջարկեց առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկներ ներկայացնել հանձնաժողովին` կառավարության հետ քննարկելու համար:

Քննարկումների արդյունքում որոշվեց օրինագիծը դրական եզրակացությամբ ընդգրկել ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Այնուհետեւ հանձնաժողովը քննարկեց «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ  օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որը առաջին ընթերցման ընթացակարգով ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը:

Փոխնախարարը նշեց, որ օրենսդրական փաթեթով նախատեսված է` ընդլայնել իրավաբանական օգնության շրջանակները (անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու մասով սահմանել սոցիալական անապահով խմբերը, որոնք կարող են իրավաբանական օգնություն ստանալ նաեւ քաղաքացիական, սահմանադրական եւ վարչական գործերով),  հստակեցնել փաստաբանների պալատի ներկառուցվածքային խնդիրները, փաստաբանների իրավունքները եւ երաշխիքները,   ստեղծել Փաստաբանական դպրոց:  Ըստ Նիկոլայ Առուստամյանի օրենքի լրացումների եւ փոփոխությունների շնորհիվ ՀՀ կունենա բարձր մակարդակի փաստաբաններ, հասարակության տարբեր սոցիալական խմբեր կունենան անվճար իրավաբանական օգնության հնարավորություն, ՀՀ փաստաբաններն կլինեն առավել պաշտպանված կողմնակի միջամտությունից եւ այլն, որոնց առկայության պարագայում կունենանք առավել առողջ եւ վստահելի արդարադատության համակարգ, որն անկասկած կհանդիսանա պետության ամենաակնառու ձեռքբերումներից մեկը:

Նիստին ներկա փաստաբաններն ունեին մի շարք մտահոգություններ եւ առաջարկություններ կապված այս օրենսդրական փաթեթի հետ: Հանձնաժողովի փոխնախագահ, հարակից զեկուցող Ռաֆիկ Պետրոսյանը  փաստաբաններին եւս  առաջարկեց առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկներ ներկայացնել` քննարկելու եւ օրենսդրական փաթեթը լրամշակելու համար:

Օրինագծերի փաթեթն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով  առաջարկվում են նոր մոտեցումներ` ուղղված մարդու իրավունքերի պաշտպանի  ինստիտուտի հետագա զարգացմանը: Կհստակեցվեն ՄԻՊ գործունեության սկզբունքները, Պաշտպանի եւ նրա աշխատակազմի գործունեության սոցիալական երաշխիքները եւ Պաշտպանի աշխատակազմի եւ աշխատակազմի աշխատակիցների իրավական կարգավիճակը:

Այս փաթեթը եւս հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերի եւ օրենսդրական փաթեթների քննարկումը հետաձգվեց մինչեւ 30 եւ 60:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am