National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.10.2010
Հանձնաժողովները քննարկում են 2011թ. պետական բյուջեի նախագիծը
1 / 2

Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին 2011 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի   ոլորտների ծախսերի համար նախատեսված ֆինանսական ցուցանիշները: Նիստը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արտակ Դավթյանը եւ Գագիկ Մինասյանը: Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, ոլորտների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը եւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը եւ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալիքսան Հարությունյանը ներկայացրեցին հաջորդ տարվա համար նախատեսված ֆինանսական ցուցանիշները եւ ծրագրերը:

Կրթության ոլորտի ֆինանսավորմանը 2011թ-ին կհատկացվի ընդհանուր առմամբ 108 մլրդ դրամ, որը 2010 թվականի համեմատ 8,6 տոկոսով ավելի է:

Կրթության բնագավառում հիմնական գերակայություն համարվող |հանրակրթության ոլորտին նախատեսվել է հատկացնել 68258,9 մլն դրամ:

2010 թվականի համապատասխան ցուցանիշի նկատմամբ ծախսերն աճել են 2741,4 մլն դրամով կամ 4,2 տոկոսով:

Նախագծով 2011 թվականի համար ծրագրվող բյուջետային ծախսերի աճը 2010 թվականի համապատասխան ցուցանիշի նկատմամբ մեծամասամբ պայմանավորված է  աշխատողների աշխատավարձերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով ծախսերի ավելացմամբ` 1973,6 մլն դրամով:

ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծով հանրակրթության գծով նախատեսված ծախսերում աշխատավարձի գծով հաշվարկված 51868.0 մլն դրամը հնարավորություն կտա մանկավարժական անձնակազմի (ներառյալ զինղեկների, ֆիզղեկների եւ մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչների դրույքները) միջին ամսական հաշվարկային աշխատավարձը մեկ դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունները, հասցնել 118.0 հազ. դրամի, վարչական դրույքների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը` 176.2 հազ. դրամի, հաշվապահների դրույքների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը` 87.9 հազ. դրամի, ուսումնաօժանդակ ու տնտեսական դրույքներինը` 33.1 հազ. դրամի:

Հանրակրթության ոլորտում շարունակում է գերակայություն մնալ նաեւ հատուկ կրթության համակարգը, որին նախատեսվել է 4650.8 մլն դրամ` ՀՀ 2010 թվականի համապատասխան ցուցանիշի նկատմամբ աճեով 433.1 մլն դրամով կամ 10.3 տոկոսով: Արդյունքում մանկավարժական դրույքների (ներառյալ զինղեկների, ֆիզղեկների եւ մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչների դրույքները) միջին ամսական հաշվարկային աշխատավարձը մեկ դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունները, հասցնել 114.7 հազ. դրամի, վարչական դրույքներինը` 170.0 հազ. դրամի, հաշվապահների դրույքների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը` 87.6 հազ. դրամի, իսկ ուսումնաօժանդակ եւ տնտեսական դրույքների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը` 35.2 հազ. դրամի:

ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծով ,նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն դասի գծով նախատեսվել է 1900.6 մլն դրամ, որը ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ նվազել է 9.8 մլն դրամով կամ 0.5 տոկոսով: Նվազումը հիմնականում պայմանավորված է սովորողների թվաքանակի պակասեցմամբ: Ոլորտի ծախսերում աշխատավարձի գծով հաշվարկված 1287.5 մլն դրամը հնարավորություն կտա մանկավարժական դրույքների (ներառյալ զինղեկների, ֆիզղեկների եւ մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչների դրույքները) միջին ամսական հաշվարկային աշխատավարձը մեկ դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունները, հասցնել 105.2 հազ. դրամի, վարչական դրույքներինը` 157.8 հազ. դրամի, հաշվապահների դրույքներինը` 79.8 հազ. դրամի, ուսումնաօժանդակ ու տնտեսական դրույքներինը` 33.5 հազ. դրամի:

«Միջին մասնագիտական կրթություն» դասի գծով ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 3165.1 մլն դրամ: Աճը ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է 194.3 մլն դրամ կամ 6.5 տոկոս:

Նախագծի հաշվարկներում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական եւ վարչական անձնակազմի միջին ամսական աշխատավարձերը հաշվարկվել են 10% աճով, բացառությամբ հանրակրթական ծրագրեր իրականացնողների: ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական անձնակազմի միջին ամսական հաշվարկային աշխատավարձը կազմում է շուրջ 65.2 հազ. դրամ, վարչական անձնակազմինը` 57.6 հազ. դրամ, ուսումնաօժանդակ ու տնտեսական անձնակազմինը` 34.2 հազ. դրամ:

Բարձրագույն կրթության գծով ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 7716.4 մլն դրամ, որը ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի համապատասխան ծախսերի նկատմամբ աճել է 193.8 մլն դրամով կամ 2.6 տոկոսով:

ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծով բարձրագույն կրթական հաստատությունների դասախոսական անձնակազմի միջին ամսական հաշվարկային աշխատավարձը հասցվել է 38.5 հազ. դրամի, վարչական անձնակազմինը` 35.5 հազ. դրամի, ուսումնաօժանդակ ու տնտեսական անձնակազմինը` 32.5 հազ. դրամի:

          2011 թվականին կրթության ոլորտում նախատեսվել են իրականացնել նաեւ «Կրթության որակի եւ համապատասխանության» երկրորդ (Համաշխարհային բանկ) եւ «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի» երրորդ(Համաշխարհային բանկ) վարկային ծրագրերը:

Պետության կողմից գիտության ֆինանսավորումը կիրականացվի բազային եւ պայմանագրային /թեմատիկ/  նպատակային-ծրագրային ֆինանսավորման ձեւերով:

ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով գիտության բնագավառի ծախսերը կազմում են 9433.1 մլն դրամ.

   Բազային ֆինանսավորում ստացող կազմակերպությունների համար ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 6833.7 մլն դրամ` 2010 թվականի հաստատված բյուջեի 5205.2 մլն դրամի դիմաց, այդ թվում

 Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության հիմնարար եւ կարեւորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման գծով նախատեսվում է 177.6 մլն դրամ` 2010 թվականի հաստատված բյուջեի 10.8 մլն դրամի դիմաց: Հանգստի  եւ  սպորտի ծառայությունների համար 2011 թվականին նախատեսված  1501.3 մլն դրամ հատկացումները 2010 թվականի համեմատ 84.8 մլն դրամով կամ 6.0 տոկոսով ավելի է:

 Մշակութային  ծառայությունների  համար 2011 թվականին նախատեսված են 10654.5 մլն դրամ հատկացումներ: Ծախսերի աճը կազմում է 1217.5 մլն դրամ, կամ 12.9 տոկոս:

  Գրադարանների գծով 2011 թվականի համար նախատեսված է 1440.2 մլն դրամ, 2010թ. 1434.7 մլն դրամի դիմաց: Գրադարանների 1067 աշխատողների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը 2011 թվականին կկազմի 62868 դրամ` 2010 թվականին նախատեսված 54668 դրամի դիմաց: Հանգստի  եւ  սպորտի ծառայությունների համար 2011 թվականին նախատեսված են 1501.3 մլն դրամ հատկացումները 2010 թվականի համեմատ 84.8 մլն դրամով կամ 6.0 տոկոսով ավելի:

 Քննարկմանը պատգամավորները կառավարության ներկայացուցիչներին ուղղեցին բազմաթիվ հարցեր եւ առաջարկներ:
 

  Նույն օրը տեղի ունեցավ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Խաչիկ Հարությունյանը եւ Գագիկ Մինասյանը: Ոլորտներին հատկացված ֆինանսական ցուցանիշները եւ նախատեսված ծրագրերը ներկայացրեցին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը եւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրիասյանը:

Գյուղատնտեսության ոլորտին (առանց նպատակային վարկային ծրագրերի շրջանակներում ստացվող միջոցների եւ պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 3956.316 մլն դրամ, 2010 թվականի պետական բյուջեով հաստատված 4307.976 մլն դրամի դիմաց:

 Գյուղատնտեսության բնագավառում հատկացումներն ուղղվելու են հիմնականում`բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացմանը` 150.0 մլն դրամ, գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշմանն ու կենդանական ծագում ունեցող հումքի եւ նյութի փորձաքննության միջոցառումների իրականացմանը`190.898 մլն դրամ,
գյուղական խորհրդատվական ծառայությունների իրականացմանը` 293.1 մլն դրամ:

 Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցությանը` 550.0 մլն դրամ, ցորենի եւ գարու սերմնաբուծության զարգացմանը` 291.888 մլն դրամ, հակակարկտային կայանքների տեղակայմանը`468.0 մլն դրամ:

Անտառային տնտեսության բնագավառում անտառպահպանական ծառայություններին հատկացվելու է  708.7 մլն դրամ, անտառային պետական մոնիտորինգի իրականացմանը` 53,97 մլն դրամ:

 Այս ամենից բացի,  գյուղատնտեսության ոլորտում 2011 թվականին նախատեսվում է իրականացնել «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի» աջակցությամբ իրականացվող «Գյուղական կարողությունների ստեղծում» եւ  «Շուկայավարման հնարավորություն ֆերմաներին» , ինչպես նաեւ` Դանիական Թագավորության աջակցությամբ իրականացվող «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին», Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Անտառների պետական մոնիթորինգի հզորացում» դրամաշնորհային ծրագրերը:

 Բնապահպանական ծրագրերի իրականացման համար նախատեսված է հատկացնել 8,1 մլրդ դրամ, որը 775 մլն-ով ավելի է 2010 թվականի ցուցանիշից:  Նախարարության աշխատակազմի պահպանմանը կհատկացվի 887 մլն դրամ: Հաջորդ տարում նախարարությունը կիրականացնի 12 ծրագիր:

  Ջրային տնտեսության ոլորտին կհատկացվի 53,3 մլրդ դրամ, որը 10 մլրդով պակաս է այս տարվա ցուցանիշից:
 


03.06.2024
Ալեն Սիմոնյանը Լյուբլյանայում մասնակցել է Հայաստան-Սլովենիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը
Պաշտոնական այցով Լյուբլյանայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին մասնակցել է Հայաստան-Սլովենիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Սլովենիայի Հան...

03.06.2024
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է ԱԺ 2023 թ. պետական բյուջեի կատարողականը
ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ներկայացրել է ԱԺ 2023 թվականի բյուջեի կատարողականը: Հաշվետու տարում Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 7,067,172,500 դրամ: Աշխատակ...

03.06.2024
Քննարկվել են ՀՀ վարչապետի եւ նախագահի աշխատակազմերի 2023 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունները
2023 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը շարունակել է բարելավել պետական ապարատի աշխատանքները` հնարավորինս կիրառելով թվային գործիքներ. ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նրա տեղեկացմամբ 2023 թվականին վարչապետի աշխատակազմին 11 ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 22,2 մ...

03.06.2024
Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական 12 մարմինների` 2023 թ. իրականացրած ծրագրերի ֆինանսական ցուցանիշները
Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական 12 մարմինների՝...

03.06.2024
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կատարողականը 2023 թ. կազմել է 97.5 տոկոս
2023 թվականին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարարությունը ծախսել է 705.6 մլրդ դրամ, ինչն ավելի է եղել 2022 թվականի հատկացումից 15 տոկոսով: Տարվա պլանը եղել է 653.7 մլրդ դրամ, սակայն այդ միջոցներն ավելացվել են՝ պայմանավորված ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանմամբ: Տարվա ընթացքում իրակ...

03.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ուղիղ հեռարձակումը:...

03.06.2024
Ներկայացվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
ՀՀ հաշվեքննիչ պալատը 2023 թվականին գործել է իրավական կարգավորումների համաձայն հաստատված եւ երեք մասից բաղկացած գործունեության ծրագրի հիման վրա. ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 3-ի նիստում: Կառույցի ղեկավարը ...

03.06.2024
ԵՆԱԲ անդամակցումը Հայաստանի համար հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը (ԵՆԱԲ) հիմնվել է 2015 թվականին Չինաստանում: Այն բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն եւ բարելավել ենթակառուցվածքները, խթանել տարածաշրջանային զարգացումն Ասիայի եւ Օվկիանիայի տարածաշրջանում. ...

03.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 10.06.2024 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 21.06.2024 - 14:00-16:00:     1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 05.06.2024 - 15:00-17:00,   2. Արտաքին...

03.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի ...

03.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակո...

03.06.2024
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am