National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.10.2010
ՀՀ ԱԺ Պատվո մեդալ` Լիտվայի Սեյմասի փոխնախագահին
1 / 1

Հոկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լիտվայի Սեյմասի (խորհրդարանի) փոխնախագահ, Լիտվա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ալգիս Կաշետային:

Հանդիպումից հետո տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն. Լիտվայի Սեյմասի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման եւ հաստատման գործընթացին աջակցելու համար Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Ալգիս Կաշետան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ պարգեւատրվեց ՀՀ ԱԺ Պատվո մեդալով:

Լիտվացի հյուրին հանձնելով պարգեւը` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց Ալգիս Կաշետայի ներդրումը Լիտվայի Սեյմասի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում եւ նշեց, որ նրա այցը կնպաստի Հայաստանի եւ Լիտվայի միջեւ երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու զարգացմանը: Հաշվի առնելով, որ Ալգիս Կաշետան Լիտվա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավարն է, ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ այցը լուրջ ազդակ կլինի նաեւ միջխորհրդարանական  կապերի աշխուժացման առումով:

Լիտվայի Սեյմասի փոխնախագահ, Լիտվա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ալգիս Կաշետան շնորհակալություն հայտնեց բարձր պարգեւի համար եւ ասաց, որ սա Լիտվայի Սեյմասի ու այն պատգամավորների պարգեւն է, ովքեր աշխատում են հանուն երկու երկրների կապերի ամրապնդման: Ալգիս Կաշետան նշեց, որ մարդկության դեմ հանցագործությունները պետք է դատապարտվեն, եւ 2005 թվականի դեկտեմբերի 15-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասը, նշելով հայ ժողովրդի ցեղասպանության 90-րդ տարելիցը,  ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւ, որում, դատապարտելով 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կայսրությունում իրականացված հայ ժողովրդի ցեղասպանությունը, կոչ է արել Թուրքիային ճանաչել այդ պատմական իրողությունը:

Լիտվայի Սեյմասի փոխնախագահը վստահություն հայտնեց, որ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ բարեկամական կապերն ու համագործակցությունը կշարունակվեն ու կզարգանան:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am