National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
30.09.2010
Ստորագրվեց ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի տեխնիկական վերազինման վերաբերյալ ծրագրի քննարկումների արձանագրությունը
1 / 2

Սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային Ժողովում  ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ Երեւանում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOIKA) փորձագիտական խմբի ղեկավար Կիմ Ենսուկը ստորագրեցին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի տեխնիկական վերազինման ծրագրի վերաբերյալ  Կորեայի միջազգային համագործակցության գործակալության փորձագիտական խմբի եւ  ՀՀ Ազգային Ժողովի  աշխատակազմի միջեւ քննարկումների արձանագրությունը:

2009 թվականի դեկտեմբերին Կորեայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում էր ունեցել Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Պարկ Դեյ Վոնի հետ, որի ընթացքում  պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ  գործակալությունը կօժանդակի ՀՀ Ազգային ժողովի դահլիճի տեխնիկական  վերազինման աշխատանքներին:

Այս տարվա օգոստոսին Կորեայի միջազգային համագործակցության գործակալության  ներկայացուցիչները ժամանեցին Հայաստան,  հանդիպեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ եւ  քննարկեցին  ՀՀ Ազգային ժողովի դահլիճի վերազինման ծրագրի հետ կապված հարցեր:

Օրերս Կորեայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչները կրկին ժամանել են Երեւան, մի շարք հանդիպումներ ունեցել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի եւ աշխատակազմի հետ` քննարկելու ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի տեխնիկական վերազինման ծրագրի բարեհաջող իրականացման նպատակով իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները:

Արձանագրության ստորագրման արարողությունից հետո ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը շնորհակալություն հայտնեց Կորեայի միջազգային համագործակցության գործակալությանն ու Կորեայի ժողովրդին` աջակցության համար, եւ հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի:

ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի տեխնիկական վերազինման ծրագրի նպատակն է Ազգային ժողովի գործունեության եւ ԱԺ աշխատակազմի աշխատանքների արդյունավետության, ՀՀ ԱԺ գործունեության մատչելիության եւ թափանցիկության աստիճանի  բարձրացումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am