National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
23.09.2010
Հանդիպում ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Սեպտեմբերի 23-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը հանդիպեց ԼՂՀ ԱԺ  սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զոյա Լազարյանին: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ ԱԺ նախագահի խորհրդական, ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ-ի ներկայացուցիչ  Կարեն Թոփչյանը:

Հանդիպման ընթացքում երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների նախագահները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, օրենքներ եւ օրենսդրական նախաձեռնություններ:

Հանձնաժողովների նախագահները կարեւորեցին օրենսդրական դաշտում համագործակցության սերտացումը եւ փորձի փոխանակման նպատակահարմարությունը:

 Զրուցակիցներն անդրադարձան որոշ հիվանդությունների` ՄԻԱՎ -ՁԻԱՀ-ի, հեպատիտ C-ի կանխարգելման հարցերին. այդ առումով կարեւորվեց բնակչության տեղեկացվածության բարձրացումը, վարակի աղբյուր հանդիսացող հաստատություններում հետազոտությունների անցկացումը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am